Առաջին անգամ է՝ անկախ պետական մարմնի անդամի լիազորությունների դադարեցման հարց է բարձրացվում․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սահմանադրության մեջ ուղիղ տեքստով է նշվում, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Այս մասին ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ նշեց հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը։

«Հակոբ Հակոբյանը «1in.am»-ին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցնում Հայ Յեղափոխական Դաշնակցության հասցեին, և այդ գնահատականները ուղեկցում է ատելության քարոզով հանդեպ Դաշնակցությունը: Բացի դա, քաղաքական տարբեր ընդդիմախոսների վերաբերյալ ձևակերպումներ է տալիս՝ «խուժան» և այլ արտահայտություններով:

Որքան էլ ներքին համոզմունք ունենա պարոն Հակոբյանը, նա իրավունք չունի դա բարձրաձայնելու: Եթե ցանկություն ունի պարոն Հակոբյանը զբաղվել քաղաքականությամբ, թող դուրս գա, գնանք իրար հետ բանավիճենք, ինչպես Ձեր հետ ենք բանավիճում, բայց ի՞նչ իրավունք ունի անկախ պետական մարմնի անդամը, որը Սահմանադրությամբ պարտավոր է ցուցաբերել չեզոքություն, զսպվածություն, նման գնահատականներ հնչեցնի: Թերևս այսքանը, պատրաստ կլինեմ հարցերին պատասխանել»,- նշեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։