Վատ եմ զգում, որ եկել ենք այս նախագիծը ներկայացնելու. Մարիամ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 17:32
«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 17:25
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային՝ Մոսկվայի մեղադրանքների ֆոնին
18.08.2026 | 17:15
Ուիլյամս քույրերը տևական ընդմիջումից հետո խաղացել են միասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:07
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
18.08.2026 | 16:56
Դնեպրոպետրովսկի մարզի 16 բնակավայրերից երեխաներով ընտանիքները հարկադիր տարհանվում են
18.08.2026 | 16:48
«Փաշինյանը հայերենի հրաշալի իմացություն ունի». Ռուզաննա Երեմյանը՝«կզացնել»,«չոքացնել» խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 16:37
Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար
18.08.2026 | 16:25
Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով
18.08.2026 | 16:16
ՉԼ հաղթողը 30 տարեկանում կարիերան ավարտելուց հետո նորամուտն է նշել սիրողական թիմում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18.08.2026 | 16:07
Նոր Հաճնում ավտոկռունկ է ընկել․ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր
18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
Բոլորը

«Մենք ԱԺ-ի կանոնակարգն այլ կերպ ենք մեկնաբանում, և կարծում ենք, որ այն հանգամանքը, որ ես հիմա այստեղ հարակից զեկուցող եմ, ինքնին մեր կառույցը քաղաքական ինչ-որ քննարկումներում ներքաշելու վտանգ է պարունակում»,- այս մասին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկման ժամանակ նշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը՝ ներկայացնելով ԿԿՀ եզրակացությունը վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ։

«Ուստի՝ մենք կարծում էինք, որ հանձնաժողովը այստեղ չպիտի լիներ հարակից զեկուցող։ Մենք, այո՛, կարծում ենք մասնագիտական տեսանկյունից, որ առկա է խախտում, բայց արդյոք խախտման հիման վրա պիտի լիազորություն դադարեցվի, չդադարեցվի և այլն, դա հանձնաժողովին չի առնչվում, և այդտեղ մենք չենք կարող լինել շահագրգիռ անձ: Բայց քանի որ որոշում է կայացվել, և ԱԺ-ի կանոնակարգից էլ որոշ չափով բխում է, որ հանձնաժողովը պետք է լինի զեկուցող, այս դեպքում հարակից զեկուցող, մենք ներկայացել ենք»,-նշեց Գալստյանը:

ԿԿՀ անդամն ասաց՝ վատ է զգում, որ եկել է խորհրդարան այս նախագիծը ներկայացնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։