Խնդրահարույց է անկախ պետական մարմնի անդամի կողմից քաղաքական ելույթներով հանդես գալը․ ԿԿՀ անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 20:24
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը խորհրդարանում ներկայացրել է ԿԿՀ եզրակացությունը, որով արձանագրվել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը վարքագծի կանոնների խախտում է թույլ տվել։

«Եզրակացությունն առնչվում է 2025 թվականի փետրվարի 13-ին հրապարակված «Առաջին լրատվական» կայքին Հակոբ Հակոբյանի կողմից տրված հարցազրույցի ընթացքում վերջինիս հնչեցրած խոսքերին, որոնք հանձնաժողովի կողմից քննարկվել են պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի 64-րդ կետի համատեքստում: Մասնավորապես՝ նշված կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքական զսպվածության պարտավորություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց:

Ընդ որում՝ նշված վարքականոնն ուղղակիորեն բխում է Սահմանադրության 197-րդ հոդվածի պահանջներից, որի 5-րդ մասի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պարտավոր են ցուցաբերել քաղաքական զսպվածություն:

Եզրակացությամբ Հանձնաժողովը քննարկել է նշված հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի (Մովսես) կողմից խոսքի մի քանի հատված, սակայն խախտում արձանագրել է դրանցից միայն մեկով: Այս համատեքստում, հաշվի առնելով ժամանակի սղությունը, անհրաժեշտ եմ համարում ելույթում անդրադառնալ նաև պարոն Հակոբյանի կողմից վարույթի շրջանակներում բարձրացված մի քանի հարցերին և դրանց շուրջ Հանձնաժողովի դիրքորոշմանը»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։