Վենսը Ալիևի հետ քննարկել է նաև բանտարկյալների ազատ արձակման հարցը

Լուրեր

11.02.2026 | 17:54
ՌԴ-ից Հայաստան հացահատիկի փոխադրումն Ադրբեջանով դարձել է կանոնավոր. «Ռուսական երկաթուղիներ»
11.02.2026 | 17:53
Ջեյ Դի Վենսն Ալիևի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը
11.02.2026 | 17:49
Սամվել Կարապետյանի` կուսակցության նախագահ դառնալուց հետո ՔՊ-ականի առաջարկը Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 17:40
Մեր բիզնեսը պետք է արձանագրի՝ արտահանման ուղին Ադրբեջանով բաց է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 17:35
Shield AI-ի հետ քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
11.02.2026 | 17:26
Բացասական խմբերի դեֆիցիտ կա, Հայաստանում արյան պահանջարկը շարունակում է բարձր մնալ․ «Յոլյան» կենտրոնի տնօրեն
11.02.2026 | 17:17
Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով
11.02.2026 | 17:09
Կուզեի՝ մեր ընդդիմությունը իշխանությունների և՛ «կոնուսը» լիներ, և՛ «տոռմուզը»․ Հակոբ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 17:00
Երևանում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:58
Ապրիլի վերջ, մայիսի սկիզբ կակտիվացվի Youtube-ի մոնետիզացիան․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:52
Անապայի տեխնիկական քոլեջում ուսանողը կրակ է բացել. մեկ մարդ զոհվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:46
«Ես չգիտեմ՝ ձեր ասածի պղտոր ջրերում որտեղ լողանամ»․ Հակոբ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:38
Թուրքիայի արդարադատության նախարար է նշանակվել Ստամբուլի դատախազը, որը գլխավորում է ընդդիմության դեմ հետաքննությունները
11.02.2026 | 16:32
Ինձ վիրավորել եք ձեր արտահայտություններով․ պատգամավորը՝ Հակոբ Մովսեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:30
Փաշինյանն ու կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 10-ին երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունների հաջորդ քայլերը Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին հայտնել է Վենսի խոսնակը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

«Նրանք հիմնականում քննարկել են առևտուրը, տեխնոլոգիաները և դիվանագիտական ​​կապերի ընդլայնումը։ Նրանք նաև քննարկել են Թրամփի վարչակազմի «Միջազգային խաղաղության և բարգավաճման նախաձեռնության» (TRIPP) շրջանակում համաձայնագրերն ու թույլտվությունները, վստահության ամրապնդման միջոցառումները, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, և հաջորդ քայլերը, ներառյալ ԱՄՆ ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան»,- ասել է խոսնակը։

Հայտարարության մեջ չի նշվում, թե որ բանտարկյալներն են ազատ արձակվելու, արդյո՞ք վստահության ամրապնդման համատեքստում հնարավոր է, որ ազատ արձակումը ներառի նաև Բաքվում գտնվող հայ գերիներին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ գերիների հարցը քննարկել է Վենսի հետ, ԱՄՆ փոխնախագահը, իր հերթին, Երևանում լրագրողներին ասել էր, որ այդ հարցը կբարձրացնի Բաքվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի