Ապրիլի վերջ, մայիսի սկիզբ կակտիվացվի Youtube-ի մոնետիզացիան․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Բաբայանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին խնդրեց ներկայացնել վերջերս ձեռք բերված հայ-ամերիկյան համաձայնությունների արդյունքներն ու ապագա ակնկալիքները։

Հայրապետյանը նշեց, որ Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթաժողովը, որին մասնակցել են խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ՝ Nvidia, Salesforce, Shield AI, Astranis, Dell և այլն։ Նախարարը հավելել է։ Հայրապետյանը թվարկել է գործարկված ու գործարկվելիք ծրագրերը․
1․ Firebird, Nvidia և Dell ընկերությունները համատեղ հայտարարել են Հրազդան քաղաքում արհեստական բանականության տվյալային կենտրոն կառուցելու մասին։ Նախագծի ներդրումային արժեքը, որը սկզբնապես գնահատվում էր 500 միլիոն դոլար, կհասնի 4 միլիարդ դոլարի։
2․ Google-ը հայտարարել է, որ Հայաստանում, ամենայն հավանականությամբ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին, կակտիվացվի YouTube-ի դրամայնացման (մոնետիզացիայի) գործընկերային ծրագիրը։
3․ Shield AI ընկերությունը հայտարարել է Հայաստանի կառավարության հետ անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցության նոր փուլ սկսելու մասին։
4․ ԹՈւՄՈ կենտրոնը նախատեսում է նոր մասնաճյուղեր բացել ԱՄՆ-ի տարածքում։

Հայրապետյանը հավելել է, որ գագաթաժողովի ընթացքում քննարկվել են նաև տեխնոլոգիաների փոխանցման և արտահանման հետ կապված խնդիրներ, որոնց լուծումը կնպաստի նոր ամերիկյան ընկերությունների մուտքին Հայաստան և կբարձրացնի երկրի դերը համաշխարհային ինժեներական արժեշղթայում։

Մանրամաները՝ տեսանյութում։