Արման Ծառուկյանի առաջիկա մրցակիցը գրազ է առաջարկել հայ մարտիկին

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հետ մենամարտի սպասելիքների մասին։ Նրանք ըմբշամարտի մենամարտ են անցկացնելու փետրվարի 28-ին ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում կայանալիք RAF (Real American Wrestling) լիգայում։

«Ծառուկյանի թիմը շատ լավ է աշխատում, նա մեծ առաջընթաց է գրանցում մեդիայում։ Հիմա նրա  ճանաչելիությոունն աճում է։ Հենց դրա համար էլ ես ուզում եմ պարզել հարաբերությունները նրա հետ։ Ես չէի կարող բաց թողնել նման հնարավորությունը, դա վերևից տրված նվեր է։ Արմանը լավ ըմբիշ է, բայց ես ըմբշամարտով զբաղվում եմ ամբողջ կյանքում։ Եվ ես արդեն հանդիպել եմ նրանից շատ ավելի ուժեղ ըմբիշների։

Ես երբեմն դիտում եմ UFC, բայց գրեթե ոչինչ չգիտեի Ծառուկյանի մասին։ Նա մարտիկ է, ոչ թե ըմբիշ։ Իսկ ըմբշամարտն իմ տարերքն է։ Ծառուկյանը հիանալի հանդես եկավ Փալմերի դեմ, բայց Լենսն իրեն նման չէր։ Ինձ համար դժվար կլինի զսպել Ծառուկյանին, բայց ես շարունակում եմ հավատալ, որ նա չի կարողանա գետնին տապալել ինձ։ Ես պատրաստ եմ 1000 դոլար տալ յուրաքանչյուր հաջողված թեյքդաունի համար»,- MMA Junkie-ի հետ հարցազրույցում ասել է Ջորջիո Պուլասը։

Հիշեցնենք, որ 29-ամյա Ծառուկյանը RAF-ում առաջին մենամարտն անցկացրել էր հունվարի 10-ին՝ ժամկետից շուտ 10։0 հաշվով հաղթելով 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերին։ Հայաստանի ներկայացուցիչը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։