Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին

Լուրեր

24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
Բոլորը

Ադրբեջանում մի խումբ կրոնական բանտարկյալներ դիմել են երկրում գտնվող օտարերկրյա դեսպանատներին՝ իրենց ընտանիքի անդամների համար ապաստանի խնդրանքով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դիմումի հեղինակները հայտնել են, որ հիջաբի հետ կապված արգելքի պատճառով իրենց երեխաները դպրոցներում ճնշումների են ենթարկվում։ Նրանք խնդրել են իրենց երեխաներին արտերկրում ապաստան տրամադրել կամ պայմաններ ստեղծել, որպեսզի երեխաները կարողանան ուսումը շարունակել Ադրբեջանում գործող դեսպանատների ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններում։

«Մենք՝ խղճի բանտարկյալներս, բազմիցս ենթարկվել ենք ճնշումների մեր կրոնական համոզմունքների համար։ Այս տոտալիտար ռեժիմը, որը բազմիցս զրպարտել և բանտարկել է մեզ, այժմ անվերապահորեն արգելել է միջնակարգ դպրոցներում սովորող մեր հավատացյալ երեխաներին գլխաշոր կրել»,- ասվում է հայտարարությունում։

Բանտարկյալները նշում են, որ գլխաշորի արգելքի պատճառով առաջացած խնդիրները վերացնելու համար որևէ այլընտրանքային առաջարկ չի ներկայացվել։ Նրանց խոսքով՝ իրենց երեխաները դպրոցներում ենթարկվում են կոպիտ վերաբերմունքի և հոգեբանական ճնշման։

«Մեր երեխաները հեռացվում են միջնակարգ դպրոցներից՝ ծանր և հոգեբանական հետևանքներով։ Նրանք նաև տուն են վերադառնում արցունքներով աչքերում և հոգեբանական տրավմաներով»,- ընդգծվում է կոչում։

Բանտարկյալները խնդրել են օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին օգնել իրենց ընտանիքներին ապաստան տրամադրել և աջակցել իրենց երեխաների կրթությանը, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը բանտում։

Կոչը ստորագրել են Շամիլ Աբդուլիևը, Վուսալ Ալիշովը, Նահիդ Գահրամանլին, Սեյմուր Ասլանովը, Էթիբար Իսմայիլովը, Ռամին Ալիևը, Իսմայիլ Աղաևը և Շարիֆ Ալլահվերդիևը։

Վերջին շաբաթներին Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրող աշակերտներին և ուսուցիչներին թույլ չեն տալիս դասերի հաճախել, ինչը բողոքի ցույցեր է առաջացրել։ Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ի որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Այնուհետև նմանատիպ որոշում է ընդունվել ուսուցիչների համար։

Հիջաբ բառը որոշման մեջ չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորի արգելք։ Որոշ կրոնական ակտիվիստներ հաղորդում են, որ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի կապակցությամբ ձերբակալվել է մոտ 400 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի