Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
Քաղաքականություն
22.10.2026 | 22:51
Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները՝ վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի ապագա անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։
Պուտինը նշել է, որ Մոսկվան առաջիկա օրերին կհետևի կարգավորման գործընթացի զարգացմանը։

