Ընդունում ենք օրենք, որը սարսափելի կամայական դատողությունների տեղ է բացում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Շատ տարօրինակ կլիներ, եթե քաղաքական մարդը գար Ազգային ժողովի ամբիոնից սկսեր հանկարծ ասել, գնահատականներ տալ, թե որն է համարվում ներքաղաքական կյանքին միջամտություն, որը՝ ոչ»,- այս մասին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ի պատասխան պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ընտրությունների նախաշեմին մի օրենք է ընդունվում, որը «սարսափելի կամայական, էկլեկտիկ դատողությունների» տեղ է բացում․ «Սպեցիֆիկան, փաստը, իրավական որոշակիությունը բացակայում է: Միգուցե, պետք լինի էդ ամեն ինչը ավելի հստակեցնել, որ հղում չկատարենք Խաչատրյան Արթուրի կարծիքին և Մխիթար Հայրապետյանի կարծիքին, հետո ըստ ճաշակի որոշենք, թե ում կարծիքն է ավելի կարծիք»:

Ի պատասխան Հայրապետյանը նշեց՝ առաջարկում են, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ստանա այդ լիազորությունը, որպեսզի նաև տարատեսակ տեղեկատվական հարձակումների պարագայում և՛ հանրային պահանջին, և՛ Ազգային ժողովի պահանջին կարողանա լիարժեք պատասխանել:

«Հանձնաժողովի նախագահը ամեն տարեկան զեկույցի ժամանակ հենց էս ամբիոնից գալիս է և արձանագրում է, որ էն հարցերը, որոնք հիմնականում բարձրաձայնվում են, դրանց պատասխանը օրենսդրական բացի մեջ է: Մենք էդ բացն ենք ուզում լրացնել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։