Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն․Փաշինյանը՝ առաջիկա ընտրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ դրանք որակելով վճռորոշ Հայաստանի պետականության համար։

Վարչապետը շեշտել է, որ սպասվող ընտրությունները հնարավորություն են՝ կոտրելու պետականությունը կորցնելու պատմական ցիկլը.
«Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ, սա պատմաքաղաքական ընտրություն է… Մենք հնարավորություն ունենք դուրս գալու այդ պատմական ցիկլից, երբ մենք ինչ-որ աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով ստանում ենք պետություն և հետո էլի մեզնից չկախված հանգամանքների բերումով կորցնում ենք պետությունը»:

Փաշինյանը նկատել է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ընկալումը փոխվում է. «Հայաստանը շարունակում է գտնվել ֆիզիկապես այնտեղ, որտեղ գտնվել է միշտ, բայց Հայաստանը մեր աչքի առաջ և մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն»:

Խոսելով քաղաքացու անելիքի մասին՝ վարչապետն ընդգծել է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին առաջիկա ընտրություններին առաջինը տեր պիտի կանգնի իր ջանքերով, իր զրկանքներով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը… Մենք չենք կարող Հայաստանը դարձնել կենտրոն, մեր միջավայրը էդ կենտրոնից դուրս մղելու ճանապարհով»:

Եզրափակելով՝ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության իրական երաշխիքը. «Սա է խաղաղության երաշխիքը. երբ որ խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կլինի ավելի շահավետ, ձեռնտու»: