Մեծ թվերի մասին խոսելով՝ Վենսը ցույց է տալիս ԱՄՆ մեծ քաղաքական կամքը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփել է ԱՄՆ փոխնախագահի այցը, որի ընթացքում քննարկվել են խոշոր՝ մոտ 9 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր։ Վարչապետը նշել է, որ այցի արդյունքները գերազանցել են սպասելիքները՝ ընդգծելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման կարևորությունը։

Վարչապետը շեշտել է, որ այս այցը հավասարակշռված արտաքին քաղաքականության վառ դրսևորում է․

«Այցի մթնոլորտը շատ ավելի դրական ստացվեց, քան նույնիսկ սպասում էինք… Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը, բնականաբար, Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում»։

Անդրադառնալով հնչեցված մեծ թվերին՝ Փաշինյանը նշել է․

«Միացյալ Նահանգների փոխնախագահը այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս Միացյալ Նահանգների մեծ քաղաքական կամքը՝ աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելուն։ Այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն և դարձվեն կոնկրետ նախագծեր»։

Վարչապետը առանձնահատուկ ընդգծել է անվտանգային բաղադրիչը․

«Մենք առաջին անգամ Միացյալ Նահանգների հետ պաշտպանության ոլորտում իրականացնում ենք և իրականացնելու ենք համագործակցություն»։