Սեյրան Օհանյանն առողջական խնդիր ունի. նիստին չէր ներկայացել

Լուրեր

28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Սեյրան Օհանյանն առողջական խնդիր ունի: Այսօր նշանակված էր նրա և խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի գործով դատական նիստ, որը, սակայն, հետաձգվեց:

Դատարան գրություն էր ստացվել այն մասին, որ առողջական խնդիրների պատճառով Օհանյանը ներկայանալ չի կարող: Ներկայացվել էր նաև այս հանգամանքը հավաստող փաստաթուղթ, սակայն հաշվի առնելով, որ այն պարունակում է բժշկական գաղտնիք, դատարանը չհրապարակեց  փաստաթուղթը:

Մեղադրյալի բացակայության պայմաններում դատական նիստը հետաձգեց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սեյրան Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը՝ որպես պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու լինելով ղեկավարել, համակարգել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, իրականացնել զինված ուժերի անմիջական ղեկավարումը, կազմակերպել և վերահսկել զինված ուժերի ու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների գործունեությունը, պարտավոր լինելով հսկողություն իրականացնել ֆինանսական միջոցների ծախսման, նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ՝ շահադիտական և անձնական շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2010-2015 թվականների ընթացքում զավթել է պետական սեփականություն հանդիսացող, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10.526 քմ մակերեսով հողատարածքը և, չունենալով կառուցապատման իրավունք, հանձնարարել է իր ենթակա՝ ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին և այլ անձանց՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների և դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։ Միևնույն ժամանակ, նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել է առնվազն 13.120.000 դրամ աշխատավարձ։

Արծվիկ Մինասյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը՝ հանդիսանալով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու լինելով ղեկավարել, համակարգել և վերահսկել նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների գործունեությունը, պատասխանատու լինելով բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործության կանխարգելման և նվազեցման, բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման համար, ինչպես նաև՝ ի պաշտոնե հանդիսանալով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ, ի պաշտոնե հանդիսանալով բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և/կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, լիազորված լինելով հրավիրել հանձնաժողովի նիստեր, նախագահել դրանք, հանձնաժողովի անունից ստորագրել որոշումները և նիստերի արձանագրությունները, խմբային շահերից ելնելով չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին։ Անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ խախտվել է պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության և մրցութային հանձնաժողովի բնականոն գործունեությունը։ Արդյունքում՝ բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացում։

Գործով անցնում են նաև այլ մեղադրյալներ. Աշոտ Բենիկի Գրիգորյանը՝ անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Լևոն Երջանիկի Բարսեղյանը՝ պաշտոնատար անձի կողմից գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու կամ թողտվության համար տրամադրել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Բենիամին Սուրենի Ղալեչյանը՝ միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Սեյրան Օհանյանին՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետմանն ու օգտագործմանը՝ փողերի լվացմանը։

Էդգար Գարիկի Գրիգորյանը՝ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Սեյրան Օհանյանին՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետմանն ու օգտագործմանը՝ փողերի լվացմանը։

Գործը քննում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։

Արաքս Մամուլյան