Արման Թաթոյանը Մոսկվայում ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ օրենսդրական նոր կարգավորումները

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:04
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 8-9 Մոսկվայում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եվրասիական հարթությունում. օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովին։

Միջազգային համաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի կողմից՝ նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին և ՌԴ Սահմանադրության 25-ամյակին: Արման Թաթոյանն իր ելույթում ընդգծել է ՌԴ հանձնակատարի հետ համագործակցության բարձր մակարդակը և ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում նրա հետ համատեղ աշխատանքը:

Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Իրանի, Հունաստանի, Սերբիայի,  Ալբանիայի և այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների, ինչպես նաև միջազգային և դիվանագիտական կառույցների, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ղեկավարներ։

Համաժողովի ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ օրենսդրական նոր կարգավորումները և դրանց գործադրման փորձը։ Միջոցառման մասնակիցները կարևորել են Պաշտպանի աշխատանքի սկզբունքներն ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու ու որոշումների կատարմանը նպաստելու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ հանդես գալու և վճիռների կատարմանը նպաստելու պրակտիկան և այլն։

Համաժողովին հաջորդող օրը տեղի է ունեցել Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տարեկան նիստը, որի ընթացքում քննարկվել են դաշինքի հետագա գործունեությանն առնչվող կարևոր հարցեր։