Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Բոլորը

«Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովով մենք լուրջ զարկ տվեցինք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն»,- այս մասին երկօրյա այցով ՀՀ ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ համատեղ հայտարարության ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովից հետո ես և նախագահ Ալիևը, նախագահ Թրամփին համատեղ նամակով առաջադրել ենք խաղաղության Նոբելյան մրցանակի։ Եվ մեծ հույս ունեմ, որ նախագահը արդարացիորեն կարժանանա 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին»,-նշել է նա։

Փաշինյանը Վենսին է ներկայացրել Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իր և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։

«Այս առիթով վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության և խաղաղարար առաքելությանը, այդ թվում խաղաղության խորհրդի գործունեությանը, որի կանոնադրությունը պատիվ եմ ունեցել ստորագրել սույն թվականի հունվարի 22-ին Դավոսում կայացած հանդիսավոր արարողության շրջանակներում։ Ուզում եմ նաև նշել, որ ստացել եմ և սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին»,-ասել է նա։

Բացի այդ, ՀՀ վարչապետը նշել է, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կիսահաղորդիչների և արհեստական բանականությունների ոլորտում կնքած հուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։

«Այս կապակցությամբ պետք է նշել, որ հաստատվել է դեպի Հայաստան NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։ Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա էլ ավելի զարգացնել և ամրապնդել Հայաստանի և Միացյալ Նահանգների ընկերությունների միջև երկուստեք շահավետ փոխգործակցությունը»,-նշել է Փաշինյանը։

Նա նաև հայտնել է, որ Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր։

Մանրամասները՝ տեսանյութում։