ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Զելենսկին ասել է, որ ամերիկյան կողմը առաջարկել է նոր էներգետիկ զինադադար, որին Ուկրաինան համաձայնել է: Սակայն ռուսական պատվիրակությունը խոստացել է պատասխան տալ ավելի ուշ։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն նաև առաջարկել է երկու բանակցային խմբերին՝ Ուկրաինային և Ռուսաստանին, հանդիպել ԱՄՆ-ում։

Նրա խոսքով՝ ենթադրաբար հանդիպումը կկայանա Մայամիում մեկ շաբաթից։ Ուկրաինան արդեն հաստատել է իր մասնակցությունը։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ բանակցությունների նոր փուլը «շուտով» կլինի, սակայն ԱՄՆ-ում դրանց անցկացման մասին խոսք չի եղել:

Զելենսկին խոսել է նաև այն թեմաների մասին, որոնք բանակցությունների ընթացքում դեռևս հնարավոր չէ կարգավորել: Նա կրկին կրկնել է, որ դրանցից «ամենաբարդերը» կարող են ներկայացվել Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ առաջնորդների հնարավոր եռակողմ հանդիպմանը։

Դոնեցկի մարզի հարցում, որը Ռուսաստանը պահանջում է ամբողջությամբ տալ իրեն, Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պնդում է հրադադարի համար «կանգնած ենք, որտեղ կանգնած ենք» սկզբունքը:

«Ուկրաինան ևս մեկ անգամ հաստատել է իր դիրքորոշումը Դոնբասի հարցում։ «Մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք։ Մեր կարծիքով՝ այսօր հրադադարի համար ամենաարդար և ամենահուսալի մոդելն է»,- նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն փոխզիջում է առաջարկում՝ Դոնբասում ազատ տնտեսական գոտու ստեղծում, ինչից ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը հիացած չեն։