The Telegraph-ը բացահայտել է ՌԴ-ից Իրան գաղտնի 2,5 միլիարդ դոլարի կանխիկ փոխանցումներ․ նշվում է առնվազն ևս 1,9 միլիարդ դոլարի մասին

Լուրեր

02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» շարժումն ու Նժար սահմանադրական շարժումը միավորվում են
02.04.2026 | 13:31
Ի՞նչ որակներ ունի եկեղեցին բարեփոխել ցանկացող Նիկոլ Փաշինյանը․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:25
Հայտնի են պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները
02.04.2026 | 13:16
Թող իրենց փախնելն ու ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ․ ես նման հրաման չեմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:05
Քրեական գործ կա՞ հարուցված, օդում ասելով չէ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:54
Վատ ա, շատ վատ ա, չկա ոլորտ, որին սա չվերաբերվի. նայեք՝ աշխարհի որ տեղում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:45
Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից․ Դատախազությունը չի բողոքարկել նրա խափանման միջոցը վերացնելու որոշումը
02.04.2026 | 12:43
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 12:34
«Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է 1828թ-ից գործող հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ
02.04.2026 | 12:25
Փաշինյանը «Զայեդ»-ի 500 000 դոլարը կտա պետությանը // Կես դար անց առաքելություն է մեկնել Լուսին․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 12:21
Գերագույն հոգևոր խորհրդի անդամը՝ սինոդ ստեղծելու Պոլսո Հայոց պատրիարքի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:17
Գործակալը հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է եղել Էդուարդ Սպերցյանի ծառայություններով
Բոլորը

Բրիտանական The Telegraph-ի տվյալներով՝ 2018 թվականին Ռուսաստանը գաղտնի կերպով Իրանին է փոխանցել առնվազն 2,5 միլիարդ դոլար կանխիկ՝ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո երկրի իշխանություններին աջակցելու համար։ Սակայն, ինչպես պարզել է The Insider-ը, The Telegraph-ը բացահայտել է առաքումների միայն մի մասը։

Նկարագրված 34 առաքումներից բացի՝ 2018 թվականին «Միջազգային ֆինանսական ակումբ» առևտրային բանկն Իրան է ուղարկել ևս մի քանի կանխիկ առաքումներ՝ ընդհանուր 1,9 միլիարդ դոլարի չափով։ Սա պատժամիջոցների սահմանումից ի վեր փոխանցված ընդհանուր գումարը հասցնում է առնվազն 4,4 միլիարդ դոլարի։

Բրիտանական պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի պետական ​​«Պրոմսվյազբանկը» չորս ամսվա ընթացքում իրականացրել է առնվազն 34 առաքում (չհաշված The Insider-ի կողմից նույնականացված և վերը նշված Միջազգային ֆինանսական ակումբի լրացուցիչ առաքումները), որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 57 միլիոնից մինչև 115 միլիոն դոլար։ Գրեթե հինգ տոննա թղթադրամներ, ենթադրաբար, 500 եվրո արժողությամբ, գնացքով տեղափոխվել են Աստրախան, այնուհետև Կասպից ծովով նավով՝ Իրանի Ամիրաբադ նավահանգիստ, ապա երկաթուղով Թեհրան՝ Իրանի Կենտրոնական բանկի հասցեով։

Առաջին խմբաքանակը, ըստ The Telegraph-ի, ուղարկվել է 2018 թվականի օգոստոսի 13-ին՝ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին գործադիր հրամանագիրը:

ImportGenius ծառայության կողմից տրամադրված մաքսային գրառումների համաձայն՝ գումարը Սմիրնովսկայա փողոցում գտնվող «Պրոմսվյազբանկի» մոսկովյան մասնաճյուղից ուղարկվել է ուղիղ Միրդամադ բուլվարում գտնվող Իրանի կենտրոնական բանկի շենք: Բանկը 2017 թվականին Կրեմլի կողմից ազգայնացվել է և վերափոխվել «պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններին սպասարկելու մասնագիտացված բանկի»: Այն ժամանակ այն ղեկավարում էր Պյոտր Ֆրադկովը՝ Արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարի որդին:

The Telegraph-ի կողմից հարցված փորձագետները կարծում են, որ նման փոխանցումները կարող են շարունակվել և  այսօր՝ Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և Մոսկվայի ու Թեհրանի միջև ռազմական գործընկերության ֆոնին, որը ներառում է «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի և «Ֆաթահ-360» հրթիռների մատակարարումը Ուկրաինայում պատերազմի համար։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո «Պրոմսվյազբանկը» ենթարկվել է  Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից կիրառվող արգելափակող պատժամիջոցների։

2024 թվականին բանկը հայտնվել է մոլդովացի փախստական ​​օլիգարխ Իլան Շորի հետ համատեղ գործարկված A7A5 կրիպտո թոքենի հետ կապված սկանդալի կենտրոնում։ Financial Times-ի տվյալներով՝ չորս ամսվա ընթացքում թոքենի հետ կապված Grinex բորսայի միջոցով անցել է մոտ 9.3 միլիարդ դոլար։ Բացի այդ՝ Մոլդովայի ընտրություններից առաջ ընտրողներին կաշառելու համար ПСБ -ի բջջային հավելվածի միջոցով երկիր է փոխանցվել ավելի քան 24 միլիոն դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի