Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը. Ալեն Սիմոնյան

Լուրեր

28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սխալ է որակել պնդումները, թե Հայաստանը համակարգված կերպով կրճատում է իր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ՝ հօգուտ Եվրամիության: Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում։

Դիտարկմանը, թե «ՀՀ կառավարության վերջին շրջանի կուրսը նման է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը նվազեցնելու համակարգված քաղաքականության», Սիմոնյանը պատասխանել է․ «Ես չեմ կիսում ձեր կարծիքը։ Ես կարծում եմ, որ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը։ Հայաստանը մտադրություն չունի որևէ մեկի կողմը բռնելու կամ որևէ մեկի դեմ աշխատելու»։

«Հայաստանն ունի իր արտաքին քաղաքականությունը, իր տեսլականը, հատկապես՝ 2020 թվականի պատերազմից հետո։ Կարծում եմ՝ ձեր տված հարցի պատասխանները կարելի է գտնել 2020 թվականից ի վեր տեղի ունեցածի մեջ։ Այն ընկալումը, որ Հայաստանը փորձում է փոխել իր կուրսը մեկ բևեռից մյուսը, սխալ է։ Հայաստանը չի լինի ո՛չ մի բևեռում, ո՛չ էլ հակառակ բևեռում»,- ասել է ԱԺ նախագահը։

Սիմոնյանի հետ բանակցություններից հետո Մատվիենկոն լրագրողներին ասել է, թե Ռուսաստանը ցանկանում է, որ «Հայաստանը լինի բարեկեցիկ և բարգավաճ, և որ Հայաստանն ունենա կայուն քաղաքական իրավիճակ, քանի որ մեծապես գնահատում և կարևորում է կապերը հայ ժողովրդի հետ»։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ կլինի իր դիտորդներին  ուղարկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը որոշի և հրավեր ուղարկի։ Այս հարցը, ի թիվս այլնի, քննարկվել է Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։

«Ես կարծում եմ, որ մեր խորհրդարանական երկխոսությունը կշարունակվի, քանի որ դա բխում է երկու պետությունների շահերից, մեր ժողովուրդների շահերից»,- ասել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակը։

Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը հասել է բարձր մակարդակի։

«Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 33 տոկոսը ռուսական կողմի հետ է։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ռուսական բիզնեսն ավելի քան 4 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանում իրականացվող 40 նախագծերում։ Սա ցույց է տալիս մեր հետագա զարգացման հավակնոտ ծրագրերը»,- նշել է Մատվիենկոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի