Սրբուհի Գալյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին՝ ընդգծելով Եվրոպայի խորհրդի աջակցության առանցքային դերը Հայաստանում արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արդարադատության նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերին:

Քննարկվել են՝
✅խտրականության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ թվում՝ «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ներդնման գործընթացը, իրականացված իրազեկման լայնածավալ աշխատանքները։
Անդրադարձ է կատարվել նաև՝
✅ատելության խոսքի դեմ պայքարի առկա կառուցակերգերին ու նոր նախաձեռնություններին,
✅գենդերային հավասարության ապահովմանը,
✅ազգային փոքրամասնությունների հարցերին,
✅բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին:

Կարևորվել է հավասար հնարավորությունների ապահովումը և հանրային կյանքին լիարժեք մասնակցության խթանումը:
Հանդիպման ավարտին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, երկուստեք կարևորվել է բարեփոխումների շարունակականության ապահովումը: