Տիգրան Խաչատրյան-Մայքլ Օ’Ֆլահերթի հանդիպում․ ուշադրության կենտրոնում՝ փախստականների իրավունքները

Լուրեր

03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի գլխավորած պատվիրակությանը․ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության իրականացրած բարեփոխումների օրակարգը, Ղարաբաղի փախստականների իրավունքների պաշտպանության և սոցիալ-տնտեսական ներառման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև մարդու իրավունքների և գենդերային հավասարության ոլորտներում համագործակցության հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Ողջունելով հանձնակատարին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված համագործակցությունը Հայաստանի Հանրապետության՝ թափանցիկ և հաշվետու կառավարմանն ուղղված բարեփոխումների օրակարգի առաջմղման գործում: Այս համատեքստում փոխվարչապետը ընդգծել է Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի հետ իրականացվող 2023-2026թթ. գործողությունների ծրագրի նշանակությունը դատաիրավական համակարգի բարեփոխումների, տեղական ժողովրդավարության ամրապնդման, խոցելի խմբերի սոցիալական իրավունքների պաշտպանության և մի շարք այլ կարևոր ուղղություններով առաջընթացի ապահովման տեսանկյունից:

Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Ղարաբաղի փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կառավարության որդեգրած քաղաքականությանը: Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տեղահանվածների կրթական, առողջապահական, սոցիալական պաշտպանության ծառայությունների հասանելիության, ինչպես նաև կայուն զբաղվածության և բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Անդրադառնալով փախստականների սոցիալ-տնտեսական ներառման ուղղությամբ արձանագրված արդյունքներին՝ հանձնակատար Օ’Ֆլահերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության արագ և շուտափույթ արձագանքը, ինչպես նաև անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով գրանցած ձեռքբերումներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև գենդերային հավասարության, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։