Լիբիայում սպանվել է Մուամմար Քադաֆիի որդին 

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Լիբիայի հանգուցյալ ղեկավար Մուամմար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին սպանվել է։ Նրա հարազատներն այս մասին հայտնել են՝ առանց մահվան մանրամասները հաղորդելու, գրում է France 24-ը։

«Սեյֆ ալ-Իսլամը նահատակվել է»,- լիբիական al-Ahrar-ին  ասել է նրա զարմիկ Համիդ Քադաֆին՝ հավելելով, որ ընտանիքն այլ մանրամասներ չունի։

Նրա խորհրդական Աբդուլլահ Օսման Աբդուրահիմը, մինչդեռ, ասել է, որ Սեյֆ ալ-Իսլամը սպանվել է իր տանը՝ չորս անհայտ տղամարդկանց կողմից։

«Չորս զինված տղամարդիկ ներխուժել են Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի բնակարան՝ անջատելով տեսախցիկները, ապա սպանել նրան»,- հաղորդել է Աբդուրահիմը։

53-ամյա Սեյֆ ալ-Իսլամը համարվում էր հոր իրավահաջորդը։ 2021 թվականին նա հայտարարել էր, որ առաջադրվելու է նախագահի պաշտոնում, սակայն այդ ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգվել են։ Չնայած հոր կառավարման տարիներին Սեյֆ ալ-Իսլամը որևէ պաշտոնական պաշտոն չի զբաղեցրել, նրան նկարագրել են որպես Լիբիայի փաստացի վարչապետ, որը 2011 թվականի «Արաբական գարնան» ապստամբությունից առաջ ստեղծել էր չափավորության և բարեփոխումների կերպար։ Այս հեղինակությունը, սակայն, շուտով փլուզվել է, երբ նա «արյան գետեր» է խոստացել ապստամբությունների դեմ։ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին ձերբակալվել է 2011 թվականի նոյեմբերին Լիբիայի հարավում՝ Միջազգային քրեական դատարանի (ICC) կողմից տրված օրդերի հիման վրա։ 2015 թվականին արագացված դատավարությունից հետո նա դատապարտվել է մահապատժի, սակայն նրան համաներում է շնորհվել։

Մուամար Քադաֆիի վերջին խոսնակ Մուսա Իբրահիմը սոցցանցում գրել է. «Նրանք դավաճանաբար սպանեցին նրան։ Նա ցանկանում էր միասնական, ինքնիշխան Լիբիա, անվտանգ իր ժողովրդի համար։ Ես նրա հետ խոսել եմ երկու օր առաջ։ Նա խոսում էր միայն խաղաղ Լիբիայի և նրա ժողովրդի անվտանգության մասին»։

Լիբիան պայքարում է՝ վերականգնվելու այն քաոսից, որը բռնկվել է 2011 թվականին ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող ապստամբությունից հետո, որի արդյունքում տապալվել է երկարամյա ղեկավար Մուամմար Քադաֆին։

Լիբիան շարունակում է բաժանված մնալ Տրիպոլիում ՄԱԿ-ի կողմից աջակցվող կառավարության և Հաֆթարի կողմից աջակցվող արևելյան վարչակազմի միջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի