Ռեյտինգայինների «սուրբ» տեղը դատարկ մնաց. «Փաստ»

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Փաստ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ձախողումն ու գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացման փաստը որոշակի շրջանակներում ստեղծել էր մտայնություն, թե ՀՀԿ–ն շանս է ստանում այդպիսով հասնել ռեւանշի: Այս մտայնությունը, սակայն, ճիշտ էր միայն այն մասով, որ ՀՀԿ–ն իսկապես ռեյտինգային ընտրակարգի հետ որոշակի հույսեր կապում է:

Մեծ հաշվով, սակայն, այդ մտայնությունն ունի մեթոդաբանական սխալ՝ ՀՀԿ–ի հույսերը կապված են ոչ թե ռեւանշի, այլ որեւէ կերպ խորհրդարանում հայտնվելու, սեփական կենսունակությունը ինչ–որ կերպ վերագտնելու հետ: ՀՀԿ–ի՝ ռեյտինգային համակարգից ունեցած այս մինիմալ ակնկալիքներն, իրականում, ոչ թե հուսահատության, այլ չոր հաշվարկի վրա էին կառուցված:

Թեեւ ընտրություններն անցնելու են ռեյտինգային համակարգով, բայց փոխվել է քաղաքական կոնտեքստը, իրավիճակը՝ ռեյտինգայինով ահռելի ձայներ հավաքած թեկնածուներն այլեւս գործուն եւ ուղղակի մասնակցություն չեն ունենալու ընտրությունների ընթացքում, առավել եւս՝ ՀՀԿ–ի կազմով:

ՀՀԿ–ի այս մոտեցման ապացույցը դարձան վերջին օրերին հնչող հայտարարությունները ընտրություններին չմասնակցելու մասին, որոնց հեղինակները հենց ռեյտինգայինով պատկառելի ձայներ ստացած անձինք էին: Այն, որ ռեյտինգայինի առաջամարտիկներից շատերը առնվազն չէին առաջադրվելու ՀՀԿ ցուցակով, պարզ էր դեռ մի քանի ամիս առաջ եւ, ըստ էության, ունի շատ հասկանալի բացատրություն՝ նրանցից շատերը խոշոր սեփականատերեր են ու, բնականաբար, չեն ցանկանում հայտնվել ընդդիմության ճամբարում:

Հասկանալի է նաեւ այդ մարդկանց ընդհանրապես չմասնակցության մոտիվացիան: Քաղաքական իրավիճակի փոփոխությունը զրկում է նրանց մասնակցության որեւէ մոտիվացիայից: Շատերը մեծ հաճույքով պատրաստվում են լքել քաղաքական ասպարեզը ու զբաղվել բացառապես բիզնեսով:

Առաջին հայացքից, սակայն, տրամաբանական ու հասկանալի այս գործընթացն ունի որոշակի խութեր: Բանն այն է, որ այս մարդիկ տարիներ շարունակ լինելով մեծամասնական ընտրակարգով կամ ռեյտինգայինով ընտրված պատգամավորներ՝ ունեցել են ահռելի ազդեցություն հատկապես տեղերում: Տարիներ շարունակ այդ ազդեցությունը դարձել է տեղերում բազմաթիվ մարդկանց քաղաքական ընտրության հիմք: Իսկ այսօր, դուրս գալով քաղաքականությունից կամ ուղղակի չառաջադրվելով, փաստացի, տարիների կուտակված կապիտալը զրոյացվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: