«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները վաղը հուշագիր կստորագրեն
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերջերս «Լույս» դաշինքը լքած «Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի դաշինքով:
Վաղը հուշագիր կստորագրվի «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև: Ընտրական ցուցակը կհրապարակվի առաջիկայում:
Դաշինքը կկրի «Մենք»անվանումը:
Հուշագիրը կստորագրվի Ալեքսանդր հյուրանոցում, ժամը 13.00-ին:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ դաշինքում դեռևս քննարկում են հարցը, թե ով պիտի գլխավորի ցուցակը: