Հայտնի են «Գրեմմիի» բոլոր հաղթողները․ Բեդ Բաննիի հաղթանակը վերածվել է ICE-ի դեմ բողոքի ակցիայի

Լուրեր

25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
Բոլորը

Լոս Անջելեսում տեղի է ունեցել երաժշտության աշխարհի ամենահեղինակավոր՝ «Գրեմմի» 68-րդ մրցանակաբաշխությունը։ Այս տարի միջոցառումն ավելի քաղաքականացված էր, քան երբևէ. շատ հաղթողներ և հյուրեր իրենց բողոքն են արտահայտել ամերիկյան ներգաղթային ոստիկանության գործողությունների դեմ, որոնք վերջին շաբաթներին կրակել և սպանել են երկու ցուցարարի։ Մրցանակաբաշխության հաղթողների  թվում էին ռեփեր Քենդրիկ Լամարը (որն արժանացել է հինգ մրցանակի), ինչպես նաև երգչուհիներ Բիլի Այլիշը և Լեդի Գագան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննին՝ Bad Bunny (իսկական անունը՝ Բենիտո Անտոնիո Մարտինես Օկասիո) Գրեմմի մրցանակի է արժանացել ամենահեղինակավոր՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում։ «Debi Tirar Mas Fotos» ալբոմը  լատինաամերիկյան ռեգեթոնի ոճով է։ Սա Գրեմմիի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ամբողջությամբ իսպանալեզու ալբոմն արժանանում է գլխավոր մրցանակին։

Նա իր ելույթում անդրադարձել է Մինեսոտայում ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության գործողությունների հետևանքով սպանության դեպքերին։

«Նախքան Աստծուն շնորհակալություն հայտնելը՝ կասեմ. «Կորչի՛ ICE-ը»»,- հայտարարել է երաժիշտը արարողության սկզբում՝ «Musicá urbana» անվանակարգում ևս մեկ մրցանակ ստանալու ընթացքում։

Հիշեցնենք՝ Մինեսոտայում ծառայողները կրակել և սպանել էին ցուցարարներ Ռենե Նիկոլ Գուդին և Ալեքս Փրետիին: Թրամփի վարչակազմը պնդում է բոլոր անօրինական ներգաղթյալներին արտաքսելու անհրաժեշտությունը, և ICE-ն տարբեր քաղաքներում գործողություններ է իրականացնում նրանց նկատմամբ, ինչին դեմ են շատ ամերիկացիներ։

«Մենք բարբարոսներ չենք, մենք կենդանիներ չենք, մենք օտարերկրացիներ չենք, մենք մարդիկ ենք և մենք ամերիկացիներ ենք»,- հայտարարել է Բեդ Բաննին։

Արարողության մասնակիցներից շատերն այդ պահին ոտքի են կանգնել՝ ի պաշտպանություն նրա խոսքերի:

Երգչուհի Բիլլի Այլիշը, որը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն  երգ» անվանակարգում («Wildflower» երգի համար), նույնպես բողոքի կոչեր է հնչեցրել։

«Իսկապես, դժվար է իմանալ՝ ինչ ասել և ինչ անել հենց հիմա։ Եվ ես կարծում եմ, որ մենք պարզապես պետք է շարունակենք պայքարել, շարունակել խոսել և շարունակել բողոքել։ Մեր ձայներն իսկապես կարևոր են, իսկ մարդիկ նշանակություն ունեն»,-ասել է նա։

Այս տարվա Գրեմմիի տրիումֆատորը 38-ամյա ռեփեր Քենդրիկ Լամարն էր, որն ինը անվանակարգերից հինգում մրցանակի է արժանացել։ Այսպիսով, նա դարձել է ամենաշատ Գրեմմի ունեցող ռեփ արտիստը՝ գերազանցելով Ջեյ Զիին՝ 28 մրցանակ։

Լեդի Գագան Գրեմմի մրցանակի է արժանացել «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» («Mayhem»), «Լավագույն պարային ձայնագրություն» («Abracadabra») և «Լավագույն ռեմիքս» անվանակարգերում։ Իր ելույթում երգչուհին կոչ է արել կին երաժիշտներին պաշտպանել սեփական ստեղծագործական տեսլականը։

«Գիտեմ, որ երբեմն, երբ մտնում ես տղամարդկանցով լի ստուդիա, դա կարող է դժվար լինել։ Բայց ես խրախուսում եմ ձեզ՝ պայքարել ձեր երգերի համար, պայքարել ինքներդ ձեզ համար որպես պրոդյուսեր։ Եվ անել այնպես, որ ձեզ լսեն»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի