Australian Open․ Ալկարասի առաջին տիտղոսն ու Ջոկովիչի առաջին պարտությունը եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 4 սեթում ուժեղ գտնվեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչից՝ 2:6, 6:2, 6:3, 7:5։ Մրցախաղը տևեց 3 ժամ 2 րոպե։

38-ամյա Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ պարտվեց Australian Open-ի եզրափակիչում։ 38-ամյա սերբ թենիսիստն այս մրցաշարում հաղթել է ռեկորդային 10 անգամ։

22-ամյա Ալկարասը դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ թենիսիստը, որը նվաճում է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի տիտղոսները։ Ավելի վաղ նա 2-ական անգամ հաղթել էր Ուիմբլդոնում (2023, 2024թթ․), «Ռոլան Գարոսում» (2024, 2025թթ․) ու ԱՄՆ-ի բաց առաջնությունոււմ (2022, 2025թթ․)։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն իսպանացի Ռաֆայել Նադալն էր, որը 24 տարեկանում էր հասել նման նվաճման։ Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի տիտղոսները նվաճել է 29 տարեկանում, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ 27։

Այս տարի Australian Open-ի չեմպիոնի կոչումը չէր կարողացել պաշտպանել աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը կիսաեզրափակիչում պարտվել էր Նովակ Ջոկովիչին։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։