7 հոգևորականի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՔԿ-ից։

Ըստ գերատեսչության՝  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Factor.am-ի տեղեկություններով՝ վերոնշյալ հոգևորականներն են՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Մովսես քահանա Սահակյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Գարեգին Բ կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռի դեմ՝ պահանջելով իրեն վերականգնել պաշտոնում։

Ապա հաղորդվեց, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը:

Դատական ակտը չկատարելու դեպքի առնչությամբ, այն է՝  Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, կարգալույծ հռչակելը, Հայ առաքելական եկեղեցու դեմ  Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել։

Հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնեցին, որ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է հռչակվել։