Հրապարակված նյութերում ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրում է փաստերը և միտված է հանրության մոլորեցմանը. «Վիվա Արմենիա»-ի հայտարարությունը

Լուրեր

05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արձագանքելով ԶԼՄ-ներում ու սոցիալական հարթակներում «Ֆասթ Շիֆթ», «Իդրամ», «Իզի փեյ» և «Թել-Սել» վճարահաշվարկային կազմակերպությունների համատեղ հայտարարությանը՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել փաստական իրավիճակը և հերքել հրապարակված անհիմն մեղադրանքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը։

«Հրապարակված նյութերում ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրում է փաստերը և միտված է հանրության մոլորեցմանը՝ ստեղծելով անհիմն բացասական պատկերացում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի գործողությունների մասին և վնասելով վերջինիս բարի գործարար համբավը:

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն հանդես է եկել ոչ թե միջնորդավճարների կամայական նվազեցման պահանջով, այլ արդարացի և տնտեսապես հիմնավորված առաջարկով: Մասնավորապես ընկերությունն առաջարկել է էլ. հաղորդակցության ծառայությունների համար գանձվող միջնորդավճարները համապատասխանեցնել կոմունալ ծառայությունների համար կիրառվող սակագներին, որոնք էապես նվազ են «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ից գանձվող միջնորդավճարներից»,- գրված է հաղորդագրության մեջ։