Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ

Լուրեր

28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում նախագահը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներդրումը երեխաների իրավունքների պաշտպանության, կրթության և սոցիալական ոլորտներում՝ կարևորելով ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու խորացումը։

«Նախագահը շնորհակալություն է հայտնել Քրիսթինե Վայգանդին Հայաստանում իր գործունեության ընթացքում իրականացրած մեծածավալ և հետևողական աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցության համար։

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներդրումը հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացված ծրագրերում։

Իր հերթին Քրիսթինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ջերմ խոսքերի և տարիների ընթացքում ցուցաբերված համագործակցության համար՝ ընդգծելով, որ սիրել է Հայաստանը և դժվարությամբ է հեռանում երկրից։

Հանդիպման ընթացքում կարևորվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության շարունակականությունն ու խորացումը։ Կողմերը ընդգծել են կրթական, սոցիալական և այլ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, ինչպես նաև կազմակերպության լավագույն փորձի առավել ակտիվ կիրառումը Հայաստանում՝ ի նպաստ երեխաների և խոցելի խմբերի բարեկեցության ապահովման։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը և ընդլայնելու համատեղ նախաձեռնությունների շրջանակը»,- ասված է հաղորդագրությունում։