Պեսկովը հաստատել է՝ Թրամփը խնդրել է Պուտինին դադարեցնել Կիևին հարվածները

Լուրեր

11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ խնդրել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ ձեռնպահ մնալ Կիևին հարվածելուց մինչև փետրվարի 1-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Իրոք, նախագահ Թրամփն անձամբ խնդրել է նախագահ Պուտինին ձեռնպահ մնալ Կիևին հարվածելուց մեկ շաբաթ՝ մինչև փետրվարի 1-ը՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»,- լրագրողներին ասել է նա։

Կրեմլի խոսնակին հարցրել են՝ արդյո՞ք փետրվարի 1-ը ներառում է Թրամփի կողմից պահանջվող հրադադարի ժամկետը։

«Մինչև փետրվարի 1-ը»,- պատասխանել է Պեսկովը։

Նա հրաժարվել է պատասխանել հարցերին՝ Պուտինը համաձայնե՞լ է Թրամփի խնդրանքին և արդյո՞ք առաջարկը վերաբերում է բոլոր հարվածների դադարեցմանը, թե խոսքը միայն էներգետիկ օբյեկտների մասին է։

«Ես արդեն ասվածին ավելացնելու ոչինչ չունեմ։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք խոսում ենք բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին»,- ասել է Պեսկովը։

Թրամփը հայտարարել էր, որ անձամբ խնդրել է Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել Ուկրաինայի քաղաքների վրա հարվածները՝ սաստիկ ցուրտ եղանակի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի