Ճշմարտության և կեղծիքի արանքում․ Քոչարյանի պնդումները ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ առևտրի մասին

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ պնդել է, թե Հայաստան-Եվրոպա առևտուրը նվազել է իր նախագահության տարիների համեմատ։

«Իմ ժամանակ Եվրոպայի հետ առևտուրը մեր արտաքին առևտրի 20 տոկոսից ավելն էր, այսօր Եվրոպայի հետ առևտուրը մոտավորապես 7 տոկոսի չափ է», – նշել է Քոչարյանը։

Նրա այս պնդումը մանիպուլյատիվ է։ Բանն այն է, որ ԵՄ ներկայիս կազմի 27 պետությունների հետ ՀՀ-ի առևտուրը որոշ անկումներով շարունակել է աճել մինչև 2023 թվականը` կազմելով 2,49 մրդ դոլար։

2024 թվականին այն եղել է մոտ 2,2 մլրդ դոլար, այն դեպքում երբ, օրինկ, 2007 թվականին կազմել է 1,5 մլրդ։ (2025 թվականի տվյալներն առայժմ հասանելի չեն)։

Հայաստանի արտաքին առևտրի ծավալում ԵՄ կշիռն, իրոք, ընկել է, բայց միայն ձևական իմաստով։ Դրանում իր դերակատարումն է ունեցել 2022 թվականից սկսած դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Հայաստանով  վերարտահանումը այլ երկրներից։ Օրինակ՝ 2024 թվականին Հայաստանից 5 մլրդ 250 մլն դոլարի արտահանում է տեղի ունեցել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Բայց սա եղել է ոչ թե Հայաստանում արտադրված որևէ ապրանքի արտահանում, այլ հիմնականում կազմում է Ռուսաստանից բերված ոսկու վերարտահանումը։ Այս թեմային նախկինում անդրադարձել ենք «Փաստ, թե փուստի» թողարկումներից մեկի ժամանակ։

Գրաֆիկից երևում է, որ ԵՄ կշիռն իրոք նվազել է, բայց դա եղել է հենց Ռուսաստան-Հայաստան-ԱՄԷ այս վերարտահանման հաշվին։ Ու Քոչարյանը դիմել է նույն մանիպուլյացիոն հաշվարկին, որը նախկինում արել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մեկ այլ պնդում էլ Քոչարյանն արել է Հայաստանում և Հարավային Կովկասում ԱՄՆ առևտրային հետաքրքրությունների վերաբերյալ։

«ԱՄՆ-Հայաստան, ԱՄՆ-Ադրբեջան ամբողջ արտաքին առևտրի ծավալը կազմում է ԱՄՆ ամբողջ արտաքին [առևտրի] ծավալի մոտավորապես 0,004 … թե 0,005 տոկոսը», – նշել է նա։

Իրականում ԱՄՆ առևտրի ծավալը Հայաստանի և Ադրբեջանի հետ, իրոք, փոքր է, բայց 3 անգամ ավելին է, քան Քոչարյանի նշած թիվը։

Այն է՝ 2024 թվականի դրությամբ ԱՄՆ առևտուրը Հայաստանի և Ադրբեջանի հետ կազմել է ԱՄՆ արտաքին առևտրի 0.013 տոկոսը, որից․

0.0053 տոկոսը եղել է Հայաստանի հետ առևտուրը,
0.0077 տոկոսը՝ Ադրբեջանի հետ։

Վրաստանի հետ ԱՄՆ առևտուրը գերազանցում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ցուցանիշը․ այն կազմում է ԱՄՆ արտաքին առևտրի 0.0353 տոկոսը։

Գարիկ Հարությունյան