ՀՀ-ն արտահանում է ռուսական ոսկին. Գրիգորյանը պնդում է` ԱՄԷ-ի հետ առևտրի աճ կա. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
Բոլորը

Ոսկի՜, շա՜տ ոսկի, 11 տոննա ոսկի՜։ Ահա այսքան ոսկու, Արաբական Էմիրությունների և Արմեն Գրիգորյանի մասին է Փաստ-թե-Փուստ հաղորդման այսօվա թողարկումը։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գնում է խորհրդարան, հանդիպում է ՔՊ պատգամավորների հետ, դուրս է գալիս լրագրողների հետ շփվելու և անում է ուշագրավ հայտարարություն։

«Տնտեսական էլ թվեր նշեմ։ Նույնիսկ հունվարի թվերը, արտաքին առևտրի շրջանառությունը Էմիրաթների հետ։ Եթե չեմ սխալվում, անցած հունվարին եղել է 4 տոկոս։ Դա նշանակում է, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել»,- նշում է Գրիգորյանը։

Մեզ հունվարի թվեր հասանելի չեն, բայց հասանելի են 2023 թվականի հունվարից նոյեմբեր ժամանակահատվածի առևտրաշրջանառության թվերը։

Դրանց համաձայն՝ Հայաստանի առևտրի ամենամեծ մասը Ռուսաստանին է բաժին հասնում։ Երկրորդ տեղում Չինաստանն է։ Երրորդում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։

Երբ ավելի մանրամասն ենք դիտարկում, պարզվում է, որ Էմիրություններից Հայաստանի ներկրումը չնչին է, իստ արտահանումը Հայաստանի ընդհանուր արտահանման 20 տոկոսն է։ Եվ այստեղ է, որ ընդհուպ մոտեցել ենք ոսկու թեմային, որովհետև սատանան դետալներում է։

Երբ դիտարկում ենք այդ մանրամասները, պարզվում է, որ դեպի Էմիրություններ արտահանման կեսը ոսկին է։ 11 ամսվա ընթացքում գրեթե 11 տոննա ոսկի։

Դեպի Էմիրություններ ոսկու այս հոսքում է թաքնված ամենամեծ սատանան։ Երբ դիտարկում ենք ամսական կտրվածքով, պարզ է դառնում, որ այդ տոննաներով ոսկու զգալի մասը Հայաստանից դեպի Էմիրություններ գնացել է նոյեմբերին։ Միայն այդ ամսին Հայաստանից Էմիրություններ գնացել է 350 միլիոն դոլարի կամ 5,5 տոննա ոսկի։

Հիշեք այս գրաֆիկը, որովհետև հիմա ցույց կտանք դրան շատ նման մեկ այլ գրաֆիկ։ Սա Ռուսաստանից ոսկու ներմուծումն է դեպի Հայաստան։

Համաձա՞յն եք, որ այս գրաֆիկները նույնական են, գրեթե նույնն են։

Ստացվում է, որ Հայաստանը ոչ թե սկսել է առևտուր անել ԱՄԷ-ի հետ, այլ ուղղակի տարանցիկ երկիր է՝ Ռուսաստանից Էմիրություններ ոսկի տեղափոխելու համար։ Եվ այս տվյալների հիման վրա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ թե և ոչ այնքան դիվերսիֆիկացրել է առևտուրը, այլ ավելի է կախվել Ռուսաստանից, քանի որ դարձել է ռուսական ոսկու արտահանողը։

Գարիկ Հարությունյան