Պետության նպատակը ոչ թե արգելքների կիրառումն է, այլ անվտանգ թվային միջավայրի ձևավորումը․ նախարարը հանդիպել է մի խումբ ծնողների հետ

Լուրեր

20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատ-ցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
Բոլորը

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է երեխաների թվային անվտանգությամբ մտահոգված ծնողների հետ։ Գերատեսչությունից հայտնում են, որ  քննարկման ընթացքում ընդգծվել է՝ լավագույն մոտեցումը ոչ թե Roblox և այլ նմանատիպ խաղերի արգելափակումն է, այլև ծնողների իրազեկվածությունը և մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը։

«Հունվարի 29-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել իրենց երեխաների թվային անվտանգությամբ մտահոգված ծնողների հետ՝ քննարկելու երեխաների կողմից մի շարք խաղային հարթակներ օգտագործելու ընթացքում ի հայտ եկող վտանգները։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հանդիպումը նախաձեռնվել էր ի պատասխան վերջին շրջանում նախարարության ստացած բազմաթիվ դիմումների, որոնք վերաբերում էին Roblox և այլ նմանատիպ խաղային հարթակներին։

Բաց և կառուցողական քննարկման ընթացքում ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկները: Հնչել են կարծիքներ, համաձայն որոնց պետությունը պետք է ոչ թե ընտրի արգելքների ճանապարհը, այլ  օգնի քաղաքացիներին՝ գտնել առավել անվտանգ և արդյունավետ մեխանիզմներ իրենց երեխաներին առցանց միջավայրում առկա վտանգներից պաշտպանելու համար։

Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև փաստարկներ, որ ներկայումս գոյություն ունեն մի շարք գործիքներ և լուծումներ, որոնք նպաստում են առցանց հարթակներից գրագետ օգտվելուն և ռիսկերի նվազեցմանը։ Խնդիրը հիմնականում այդ գործիքների վերաբերյալ իրազեկվածության պակասն է, ուստի կարևոր է ապահովել համապատասխան տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիների առավել լայն շրջանակների համար։

Ընդգծելով քննարկման կարևորությունը՝ նախարար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ծնողներին ակտիվ ներգրավվածության և խնդրի բարձրաձայնման համար։ Նախարարի խոսքով՝ թվային անվտանգության հարցերի լուծումը պետք է հիմնված լինի կրթական և իրազեկման գործընթացների վրա, և, որ պետության նպատակը ոչ թե սահմանափակումների կամ արգելքների կիրառումն է, այլ իրազեկվածության վրա հիմնված անվտանգ թվային միջավայրի ձևավորումը։

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին ընդգծել է, որ խաղերի արգելափակումը արդյունավետ լուծում չէ, քանի որ տեխնիկական շրջանցման բազմաթիվ հնարավորություններ կան: Նրա գնահատմամբ՝ առանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում։

Քննարկման արդյունքում ընդգծվել է, որ լավագույն մոտեցումը ոչ թե խաղերի արգելափակումն է, այլև ծնողների իրազեկվածությունը և մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը։ Ընդգծվել է, որ ծնողները պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ խաղեր են յուրացնում իրենց երեխաները, ինչ բովանդակության կարող են բախվել, ինչ հնարավոր ռիսկեր կան և ինչ գործիքներով կարող են վերահսկել ու նվազեցնել այդ ռիսկերը:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ թեմայի շուրջ քննարկումները և համատեղ աշխատանքը շարունակելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։