Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 26-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 30-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

«ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և 121 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,- ասված է հաղորդագրությունում։