8 տոննա միս ենք առգրավել ու ոչնչացրել, ունեցել ենք 31 հազար տոննա մսի մորթ․ ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ սննդամթերի անվտանգության տեսչական մարմինը նախորդ տարի գրեթե 8 տոննա միս է առգրավել և ոչնչացրել։ Այս մասին հայտնեց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ 2025 թվականի գործունեության հիմնական արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ։

«Այս ոլորտը մեր համար խիստ և հետևողական վերահսկողության արդյունք է, որը շարունակական է լինելու նաև 2026 թվականին։ Ընդհանուր Հայաստանի Հանրապետության տարածքում մենք ունեցել ենք 31 հազար տոննա փաստացի մսի մորթ։ Թեև պակասել էր սպանդանոցների քանակը, բայց նախորդ տարիների համեմատ ունենք մեծ աճ»,- ընդգծեց նա։

2025 թվականին տեսչական մարմնի կողմից իրականացվել է ընդհանուր առմամբ 7569 վերահսկողական միջոցառում՝ պլանային և ոչ պլանային ստուգումներ, դիտարկում և մշտադիտարկումներ։ Դրանց արդյունքում հայտնաբերվել է 1819 խախտում։

Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ վերահսկողության միջոցառումների թիվը 2023 և 2024 թվականների համեմատ աճել է։

Մանրամասները՝ տեսանյութում։