Մոսկվան հայտարարում է, թե Բրյուսելը վաղ թե ուշ Հայաստանից «հակառուսական կուրս կպահանջի»

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Որոշակի պահի ԵՄ ղեկավարությունը Հայաստանից կպահանջի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ «Բրյուսելի հակառուսական քաղաքականության կուրսի հետ»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Որոշակի պահի Բրյուսելը սկսում է պահանջել լիակատար համերաշխություն ցանկացած թեկնածու երկրից իր արտաքին քաղաքականության գծի հետ, որն այժմ բացահայտ հակառուսական է։ Ես նաև հույս ունեմ, որ Երևանն իրեն հաշիվ տալիս է, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջների բավարարումը չի երաշխավորում ԵՄ-ին անդամակցությունը»,- ասել է  դիվանագետը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերը։

Որպես օրինակ՝ Մասլեննիկովը նշել է Արևմտյան Բալկանների իրավիճակը, «որոնք տասնամյակներ շարունակ կանգնած են Եվրամիությանը միանալու հերթում» (Ալբանիա՝ 2000 թվականից, Հյուսիսային Մակեդոնիա՝ 2004 թվականից, Չեռնոգորիա՝ 2008 թվականից, Սերբիա՝ 2009 թվականից)՝ կատարելով եվրոպացի բյուրոկրատների խիստ պահանջները, որոնք «հաճախ չափազանց ժողովրդական չեն բնակչության շրջանում, բայց դեռևս չեն մոտենում իրենց «եվրաերազանքի» իրականացմանը»։

«Չպետք է մոռանալ, որ իրականում ԵՄ-ին անդամակցությունը, հատկապես՝ հաշվի առնելով դրա ներկայիս վիճակը, ոչ մի կերպ չի երաշխավորում թեկնածու երկրների բարգավաճումը: Մերձբալթյան երկրներում, որոնք վերջերս նշեցին Եվրամիությանն անդամակցության 20-ամյակը, տնտեսական ցուցանիշները և ժողովրդագրական իրավիճակը, մեղմ ասած, չեն տպավորում»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի