ԱՄՆ-ը սպառնում է նոր մաքսատուրքեր սահմանել Կուբա նավթ մատակարարող երկրների նկատմամբ

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է նոր մաքսատուրքեր սահմանել Կուբա նավթ մատակարարող երկրների նկատմամբ՝ սրելով ճնշման արշավը կոմունիստական ​​​​կառավարմամբ կղզու նկատմամբ, գրում է France 24-ը։

Կուբայի պետական ​​լրատվամիջոցներն արձագանքել են Թրամփի հայտարարությանը՝ զգուշացնելով, որ որոշումը սպառնում է կաթվածահար անել էլեկտրաէներգիայի արտադրությունը, գյուղատնտեսական արտադրությունը, ջրամատակարարումը և առողջապահությունը արդեն իսկ ծանր տնտեսական ճգնաժամից տառապող կղզում։

«Ո՞րն է նպատակը։ Կուբայի ժողովրդի ցեղասպանությունը։ Կյանքի բոլոր ոլորտները կխեղդվեն ԱՄՆ կառավարության կողմից»,- ասվում է Կուբայի կառավարության հայտարարության մեջ։

Այս ամսվա սկզբին ԱՄՆ զինված ուժերի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից ոգեշնչված՝ Թրամփը բազմիցս խոսել է Կուբայի դեմ գործելու և նրա ղեկավարության նկատմամբ ճնշում գործադրելու մասին։ Այս շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ «Կուբան փլուզվելու է»՝ հավելելով, որ Վենեսուելան, որը մի ժամանակ կղզու հիմնական նավթի մատակարարն էր, վերջերս նավթ կամ գումար չի ուղարկել Կուբա։

Անցյալ շաբաթ Reuters-ը հաղորդել էր, որ Մեքսիկան՝ Կուբայի հիմնական մատակարարը, այն բանից հետո, երբ Վենեսուելան դադարեցրել է մատակարարումները դեկտեմբերին, նույնպես վերանայում է նավթի մատակարարումը շարունակելու հարցը՝ աճող մտավախությունների ֆոնին, որ այդ քաղաքականության պատճառով կարող է ենթարկվել Միացյալ Նահանգների կողմից հաշվեհարդարի։

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելն այս ամիս հայտարարել էր, որ Վաշինգտոնը բարոյական իրավունք չունի ստիպել Կուբային ստորագրել համաձայնագիր, այն բանից հետո, երբ Թրամփն առաջարկել էր  համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ։

Թրամփը պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում օգտագործել է մաքսատուրքերի սպառնալիքը որպես արտաքին քաղաքականության գործիք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի