ԵՄ-ն Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Եվրամիությունը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ կայացված որոշումը Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի հիմնական տարրն է: Այս քայլը մեծացնում է քաղաքական ճնշումը Թեհրանի վրա և ընդլայնում Եվրոպայում ԻՀՊԿ-ի հետ կապված կազմակերպություններին հետապնդելու իրավական ուղիները, նշում է The Insider-ը։

Միաժամանակ, Եվրամիությունը հաստատել է Իրանի դեմ լրացուցիչ սահմանափակող միջոցառումներ: Պատժամիջոցներ կիրառվել են շուրջ 30 անհատների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված էին ներքին բռնաճնշումների և Ուկրաինայում պատերազմի աջակցության մեջ: Նրանց ակտիվները ԵՄ երկրներում կսառեցվեն, ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին կարգելվի նրանց ֆինանսավորում տրամադրել, մուտքի արգելքներ կսահմանվեն, իսկ արտահանման սահմանափակումները կընդլայնվեն։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Ֆրանսիան փոխեց իր դիրքորոշումը և աջակցեց այդ քայլին: Նախկինում Փարիզը դեմ էր դրան՝ վախենալով գործող պատժամիջոցների կրկնությունից և իրանական բանտերում պահվող Ֆրանսիայի քաղաքացիների համար հնարավոր հետևանքներից:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ԻՀՊԿ-ի ընդգրկումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում անվանեց «անհապաղ անհրաժեշտություն»՝ նշելով, որ Իրանի ղեկավարությունը պատասխանատու է զանգվածային խոշտանգումների, մահապատիժների և բողոքի ցույցերի ճնշման համար: ԵՄ արտաքին գործերի  բարձր  ներկայացուցիչ Կայա Կալլասը հաստատել է, որ ԵՄ երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ նշելով, որ Թեհրանի հետ դիվանագիտական ​​ուղիները կմնան բաց։

ԵՄ-ի խստացման քաղաքականությունը պայմանավորված էր Իրանում վերջին բողոքի ցույցերից հետո տեղի ունեցած զանգվածային բռնաճնշումներով։ Մարդու իրավունքների պաշտպանների տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է հազարների, որոշ եվրոպացի նախարարներ նշում են մինչև 30,000-ի։ Տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվել են, ինչպես նաև հաղորդվել է ինտերնետի և կապի լայնածավալ անջատումների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի