«ՀԱՊԿ-ում Բելառուսի ներկայացուցչի ընտրությունը նվաստացուցիչ կլինի Հայաստանի համար»․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման կենտրոնի» ղեկավար, 1996-99 թթ. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում սխալ մարտավարության պատճառով արձանագրված պարտություն է անվանում ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը ոչ միայն չընտրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, այլև Ուզբեկստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, թե ՀԱՊԿ բոլոր պետությունների ղեկավարները ցանկանում են այդ պաշտոնում տեսնել Բելառուսի ներկայացուցչին։

«Սխալ էր գնալ, նոր թեկնածու ներկայացնելը։ Պետք էր նախ սկզբունքները ֆիքսել՝ ինչ սկզբունքներով պետք է շարժվել ֆորսմաժորային իրավիճակում»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, թե պետք էր հստակեցնել՝ ցանկացած պետության պարագայում, եթե ներկայացուցիչը հետ է կանչվում, պաշտոնը մնո՞ւմ է պետությանը։

«Կոպիտ ասած՝ մենք պարտվեցինք, չկարողացանք մեր ուզածն անցկացնել։ Դա սխալ ընտրված մարտավարության արդյունք էր»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Հայաստանից չի լինի ՀԱՊԿ քարտուղարը։

«Շատ հավանական է, որ կմնա Ռուսաստանի ներկայացուցիչը էլի 1 տարով, մինչև հերթը գա Բելառուսին։ Բելառուսի ներկայացուցչի ընտրության դեպքում լիակատար պարտություն կլինի, քանի որ Բելառուսի ներկայացուցչի ընտրությունը կնշանակի մենք մյուսներին հավասար չենք այդ կազմակերպությունում։ Մեր 1 տարին կամ 1,2 տարին տալիս են այդ երկրին։ Դա նսեմացուցիչ կլինի մեզ համար»,- նկատեց Գրիգորյանը։

Ուստի, նրա խոսքով, եթե գիտես, որ կպարտվես, չպետք է պայքարի մեջ մտնել։ «Հիմա մեզ ցույց կտան մեր տեղը, ցույց կտան, որ մենք այնքան էլ հավասար չենք այդ կազմակերպությունում, որ էդ կազմակերպությունում 3 մակարդակի պետություններ կան՝ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, միջուկային զենք ունեցող, Բելառուսն ու Ղազախստանը, հետո Հայաստանը կամ Տաջիկստանը»,- կանխատեսում արեց քաղաքագետը։

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչը անընդունելի ու խիստ վտանգավոր համարեց, որ Հայաստանը կողմ է քվեարկել ՀԱՊԿ-ում դիտորդ և համագործակցող պետություններ ներգրավելու նախագծին, քանի որ նրա խոսքով, Ադրբեջանն այդպիսով հնարավորություն է ստանում ներգրավվել այդ կազմակերպությունում։

«Հայաստանը պետք է թույլ չտար, որ դա անցներ»,- շեշտեց Գրիգորյանը։

Քաղաքագետի համար տարակուսելի է նաև, որ ՀԱՊԿ գագաթաժողովում անդամ պետությունները հայտարարություն են ընդունել, թե ողջունում են Ռուսաստանի և Ղազախստանի ջանքները Սիրիայի հարցում, որում, սակայն, ոչ մի խոսք չկա Սիրիայում Հայաստանի ջանքների մասին։

Մանրամասները դիտեք Ստեփան Գրիգորյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան