Բաղրամյան 26-ն ավելի հարմարավետ է աշխատակիցների համար. Արմեն Սարգսյան

Լուրեր

11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Բոլորը

Անձամբ ինձ համար կարևոր չէ, թե որ շենքում կաշխատեմ, կարևոր է աշխատակիցների հարմարավետությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով Բաղրամյան 26-ը նախագահի աշխատակազմին փոխանցելու՝ կառավարության որոշման մասին հարցին:

«Կարևոր է, թե աշխատակիցների համար որ շենքն է ավելի հարմարավետ աշխատանքի համար: Ցավոք, Մաշտոցի շենքը, որ հոյակապ շենք է, շատ լավ հարևանությամբ՝ նույն Մատենադարանի, աշխատակիցների համար հարմար չէ: Կարծում եմ՝ ներկայացուցչական իմաստով լավ շենք է, և ապագայում կարող է ծառայել»,- նշեց նախագահը:

Նա, միաժամանակ, հավելեց, որ դրա համար դեռ որոշակի գործընթաց է անհրաժեշտ. խորհրդարանը պետք է համապատասխան օրենքն ընդունի: Հարցին, արդյո՞ք Բաղրամյան 26-ը նախագահի աշխատակազմին վերադարձնելու որոշումը վարչապետի կողմից բարի կամքի դրսևորում էր, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ սա նոր Հայաստանի նոր քայլերն են: Եվ կարծում եմ՝ ճիշտ է գնահատականը, որ մեր երկիրը պետք է առաջ գնա, որտեղ բոլորս միասին՝ վարչապետ, նախագահ, Ազգային ժողով, պետք է համագործակցենք և աշխատենք մեկ նպատակի համար: Ես պատրաստ եմ և՛ Ազգային ժողովի, և՛ կառավարության, և՛ իհարկե վարչապետի հետ լուրջ համագործակցության՝ ի շահ մեր երկրի»: