Մեկ «Եռաբլուր», երկու մոտեցում․ հիշատակի օր՝ քաղաքական երանգներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Հունվարի 27-ը Հայաստանում առաջին անգամ նշվում է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի, 44-օրյա պատերազմի հիշատակի օրերին «Եռաբլուր» չայցելած Փաշինյանը և բարձրաստիճան մյուս պաշտոնյաներն այսօր առավոտյան զինվորական պանթեոնում էին։

Մինչ առավոտից լրագրողների համար փակ էր դեպի «Եռաբլուր» բարձրացող ճանապարհը, զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսն արդեն իրենց որդիների գերեզմանների մոտ էին։

«Եկել էի, որ խոչընդոտեի, որ իմ տղայի շիրիմին մոտիկ չգա։ Ես չեմ ուզում, որ ինքը մոտենա իմ երեխայի շիրիմին, որովհետև մեր տղերքն ուրիշ գաղափարի են եղել, ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը»,- ասաց զոհված զինծառայողի ծնողը։

Ինչո՞ւ Փաշինյանը 2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ 2022 թվականին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի օրը, «Եռաբլուր» չայցելեց, ինչո՞ւ 2025-ի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը «Եռաբլուր» չայցելեց․ հարցեր է բարձրացնում ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Որպես կանոն՝ մենք գնում ենք հունվարի 28-ին, և այս տարի էլ գնալու ենք հունվարի 28-ին։ Տարբեր զինծառայողների հիշատակման օրերը, նրանց մահվան կամ ծննդյան օրերը, որքան հնարավոր է՝ ես ինքս այցելում եմ, և չկա որևէ օր տարվա ընթացքում, որ մեզ համար կարող է բոյկոտի օր դիտվել կամ այն հանգամանքից ելնելով, որ իշխանությունը որոշել է այս կամ այն օրը հիշատակի օր համարել և տարվա մեջ մեկ անգամ գալ «Եռաբլուր»»,- ասում է Աբրահամյանը։

Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու մասին քննարկումներն Ազգային ժողովում ծավալվեցին վերջին օրերին․ նախագիծը խորհրդարան էին ներկայացրել իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը և «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։ Ընդդիմությունը դեմ էր ընտրված օրվա մասով և չմասնակցեց քվեարկությանը։ 

Այսօր էլ ընդդիմադիր խմբակցության պատգամավորն ընդգծում է՝ պետք է այլ օր որոշվեր․ «Նահատակների հարազատները, այն մարդիկ, որոնք որոշակի ակտիվություն էին ցուցաբերում մեր թեմաներին, կոնկրետ ունեն դիրքորոշում, ասում էին՝ առավել նպատակահարմար է, որ օր սահմանվի կա՛մ սեպտեմբերի 27-ին, կա՛մ նոյեմբերի 9-ին, այսինքն՝ որոշակիորեն արտացոլի այն օրը, որը համընկնում է մարտական գործողություններին կամ սրա հետ կապված կարևոր իրադարձություններին»։

Իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, մինչդեռ, դեռևս նախագծի քննարկման ժամանակ էր նշել՝ չեն ցանկացել ընտրել մարտական գործողություններից որևէ մեկի օրը, քանի որ այդպես էլ հարց կծագի, թե ինչու է ընտրվել այդ, այլ ոչ թե, օրինակ, 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը։

«Ինձ դուր է գալիս՝ ինչպես է Գեղամ Նազարյանը ձևակերպում. առաջին օրը կհիշենք մեր երկնային բանակը, հաջորդ օրը՝ մեր երկրային բանակը»,- ասել էր ՔՊ-ական պատգամավորը։

Արդյո՞ք վաղը ևս Փաշինյանն ու ռազմաքաղաքական պաշտոնյաները կայցելեն զինվորական պանթեոն, պաշտպանության փոխնախարարը Factor TV-ի հարցին այդպես էլ ուղիղ չպատասխանեց․ «Բանակի օրը, ենթադրվում է, նշվելու է ինչ-որ տոնական միջոցառումներով․ արդեն մենք ունենք մեր երկնային բանակի օր, և Բանակի օրը կնշվի որպես տոնական միջոցառում»։

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը «Եռաբլուր» չի այցելի նաև Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ Վեհարանից Factor TV-ին փոխանցեցին, որ Մայր Աթոռում այսօր հոգեհանգստյան կարգ է կատարվել։ Հարցին՝ հունվարի 28-ին՝ ՀՀ Բանակի օրը, նախատեսվո՞ւմ է այց «Եռաբլուր», Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց՝ այս պահին դեռևս պարզ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան