Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ «նավատորմի ժամանմանը զուգահեռ»

Լուրեր

14.03.2026 | 13:49
Զելենսկին Փարիզում հանդիպել է Իրանի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի հետ
14.03.2026 | 13:44
«Վերջին զանգը» այգում թող անեն, պարտադիր շենքի մե՞ջ պետք ա լինի. Փաշինյանը` շինուհայրցուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 13:33
Սամվել Կարապետյանի աջակիցները ազատ են արձակվել
14.03.2026 | 13:07
Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
14.03.2026 | 12:58
Նավթի գներն աճել են
14.03.2026 | 12:34
Մեր դե՞մ եք քվեարկելու, ասում են` ՌԴ-ի հայերը մեր դեմ են քվեարկելու. Փաշինյանը Սիսիան է գնացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 12:15
Իրանը սպառնում է ԱՄՆ-ին հարձակվել տարածաշրջանի նավթագազային օբյեկտների վրա
14.03.2026 | 12:12
Էդուարդ Սպերցյանը ջերմ ընդունելության է արժանացել Սոչիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 11:55
ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի Խարգ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները․ Թրամփ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 11:33
10 միլիոն դոլար պարգևատրում՝ Իրանի նոր այաթոլլայի մասին տեղեկատվության համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջարկը
14.03.2026 | 11:11
Հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ առևտրաժամանցային կենտրոններից մեկում
14.03.2026 | 10:44
«Կյանքդ կերան, կաշիդ ու ոսկորդ թողեցին». արփեցին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 10:37
Մեր հերթական նորակառույց զորամասերից մեկը․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
14.03.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 14-ի դրությամբ
14.03.2026 | 10:07
Շիրակի մարզում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կապված իրավիճակը «փոփոխական է», քանի որ ինքն «մեծ նավատորմ» է ուղարկել տարածաշրջան։ Axios-ին տված հարցազրույցում նա, միաժամանակ, հավելել է, թե կարծում է՝ Թեհրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել։

Հրապարակման համաձայն՝ Թրամփն այս ամսվա սկզբին մոտ էր Իրանում թիրախային հարվածներ հասցնելու հրաման տալուն՝ հազարավոր ցուցարարների սպանության պատճառով։ Սակայն նա հետաձգել է որոշումը՝ միաժամանակ ռազմական ուժ տեղափոխելով տարածաշրջան։ Սպիտակ տան պաշտոնյաները նշում են, որ հարձակման հարցը դեռևս քննարկման փուլում է, չնայած բողոքի ցույցերը մեծ մասամբ ճնշվել են։

Իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնում են, որ Թրամփը վերջնական որոշում չի կայացրել։ Նա, հավանաբար, այս շաբաթ լրացուցիչ խորհրդակցություններ կանցկացնի և նրան կներկայացվեն լրացուցիչ ռազմական տարբերակներ։ Այդ տարբերակները կամրապնդվեն տարածաշրջան ավիակիր հարվածային խմբի ժամանմամբ։ USS Abraham Lincoln-ը երկուշաբթի մտել է CENTCOM-ի պատասխանատվության գոտի, ասվում է հոդվածում։

«Մենք Իրանի կողքին ունենք մեծ նավատորմ։ Ավելի մեծ, քան Վենեսուելայի»,- ասել է Թրամփը։

Նա հրաժարվել է քննարկել ազգային անվտանգության թիմի կողմից իրեն ներկայացված տարբերակները, կամ նշել, թե որ տարբերակն է նախընտրում։ Միևնույն ժամանակ, ասել է, որ դիվանագիտությունը մնում է տարբերակ։

«Նրանք ուզում են գործարք կնքել։ Ես գիտեմ դա։ Նրանք բազմիցս զանգահարել են։ Նրանք ուզում են խոսել»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփի շրջապատի որոշ անդամներ նրան կոչ են արել պահպանել իր սեփական կարմիր գիծը, այն բանից հետո, երբ նա խոստացել է օգնել ցուցարարներին և «պատժել Իրանի ռեժիմին»։ Մյուսները կասկածի տակ են դնում, թե իրականում ինչի կհասնի Թեհրանի ռմբակոծությունը։

ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Իրանից հարստացված ուրանի ամբողջ ծավալի դուրսբերումը, Իրանի հեռահար հրթիռների պաշարների սահմանափակումը, տարածաշրջանում պրոքսիներին աջակցելու՝ Իրանի քաղաքականության փոփոխությունը և երկրում ուրանի հարստացման արգելքը։ Իրանցիները հայտարարել են, որ պատրաստ են խոսել, բայց չեն ազդարարել այդ պայմաններն ընդունելու որևէ պատրաստակամության մասին, ասվում է հրապարակման մեջ։

12-օրյա պատերազմից առաջ ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզությունը գնահատել էր, որ եթե Իրանը որոշի շտապել միջուկային զենք ստեղծելու հարցում, ապա նրանից երկու շաբաթ կպահանջվի՝ զենքի համար բավարար քանակությամբ ուրան հարստացնելու, և չորսից վեց ամիս՝ միջուկային զենք արտադրելու համար։ Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից, չնայած նրա ուրանի պաշարների վիճակը լիովին պարզ չէ։

Նշվում է, որ Lincoln ավիակրից բացի՝ ԱՄՆ զինված ուժերը տարածաշրջան են ուղարկել ավելի շատ F-15 և F-35 կործանիչներ, ավելի շատ լիցքավորող լցանավեր և լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ըստ աղբյուրների՝ CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը շաբաթ այցելել է Իսրայել՝ համակարգելու ռազմական ծրագրերը և Իսրայելի դեմ Իրանի հարձակմանը հակազդելու հնարավոր համատեղ պաշտպանական ջանքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի