«Հայաստանի ճանապարհներով»․ Փարիզի Սուրբ Մերի եկեղեցում հայկական երաժշտությանը նվիրված համերգ է կայացել  

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ 2026թ. հունվարի 25-ին, դեսպանության բարձր հովանու ներքո, Փարիզի անվանի Մարե շրջանում գտնվող Սուրբ Մերիի եկեղեցում կայացել է հայկական երաժշտությանը նվիրված համերգ՝ «Հայաստանի ճանապարհներով» խորագրով։
«Դաշնակահարուհի, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Լիդի Պարգևի նախաձեռնությամբ անցկացված այս միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը և Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանը։
Համերգի ընթացքում դաշնակահարուհի Լիդի Պարգևը, սոպրանո Քրիստին Մենդեզը, մեցցո-սոպրանո և դաշնակահար Լյուսի Դերոյանը, ինչպես նաև բարիտոն-բաս Ադամ Բարոն ֆրանսիացի երաժշտասեր հանդիսատեսին ներկայացրեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մակար Եկմալյանի և այլ մեծանուն հայ կոմպոզիտորների ընտրյալ գործեր։
Համերգը հարստացվեց նաև ասմունքով․ Անտոնի Քոնլոնը ներկայացրեց հայ մեծ գրողների՝ Հայաստանին նվիրված սիրված բանաստեղծությունները»։