ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի

Լուրեր

28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների ավստրիական խմբակցության ներկայացուցիչ Պետրա Բայրը։ Նա առաջին փուլում ստացել է բացարձակ մեծամասնություն՝ 164 ձայնով, իսկ մյուս թեկնածու Վիկտորիա Տիբլոմը (Շվեդիա, ALDE) 50 ձայն է ստացել։ Նա պաշտոնավարելու է մեկ տարի ժամկետով, որը կարող է մեկ անգամ երկարաձգվել։

Բայրը հաջորդում է Թեոդորոս Ռուսոպուլոսին (Հունաստան), որը պաշտոնավարում էր 2024 թվականի հունվարից։ Նա ԵԽԽՎ 36-րդ նախագահն է և 1949 թվականից ի վեր երրորդ ավստրիացին՝ Պետեր Շիդերից (2002-05) և Կարլ Չերնեցից (1975-78) հետո։ Նա հինգերորդ կինն է, որը զբաղեցնում է այս պաշտոնը։

«Մեզ միավորում է Եվրոպայի և աշխարհի՝ առանց պատերազմի տեսլականը։ Եվ մեզ միավորում են մեր բոլոր նվաճումները, մեր կոնվենցիաները և համոզմունքները։ վրոպայի խորհուրդը երբեք չպետք է լռի անարդարության առջև, երբ ժողովրդավարական նվաճումները գտնվում են աճող ճնշման տակ, և երբ անհատները զրկվում են իրենց ազատությունից միայն իրենց համոզմունքների պատճառով»,- ասել է ԵԽԽՎ նորընտիր նախագահը երդմնակալության ելույթում՝ գովաբանելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արժեքը՝ «կենդանի գործիք, որն ազդում է իրական կյանքի վրա»։

Հիշատակելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմը՝ նա նշել է, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի վճռականորեն պաշտպանել միջազգային իրավունքը, տարածքային ամբողջականությունը և հակամարտությունների խաղաղ կարգավորումը։

«Այս պատերազմը ոչ միայն պետության ինքնիշխանության դեմ հարձակում է։ Այն միջազգային իրավունքի, եվրոպական խաղաղության կարգի և մարդու իրավունքների հիմքերի դեմ հարձակում է։ Օրենքի ուժը, այլ ոչ թե ուժեղի օրենքը պետք է գերակշռի»,- հայտարարել է նա։

Բայրը նաև ասել է, որ ցանկանում է Եվրոպայի խորհուրդն ավելի մոտեցնել իր քաղաքացիներին, հատկապես՝ երիտասարդներին։ Ավելին, նա կարծում է, որ լայնորեն տեսանելի Եվրոպայի խորհուրդը ներառում է ավելի սերտ և ռազմավարական համագործակցություն իր բոլոր մարմինների՝ Խորհրդարանական վեհաժողովի, Նախարարների կոմիտեի, Դատարանի, Գլխավոր քարտուղարի և բոլոր հաստատությունների միջև:

«Միասին մենք կարող ենք ամրապնդել համախմբվածությունը, տեսանելիությունը և քաղաքական ազդեցությունը»,- եզրափակել է նա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի