Արտերկրում բնակվող ևս մեկ ադրբեջանցի բլոգեր Բաքվի դատարանի կողմից ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հունվարի 26-ին տեղի է ունեցել արտերկրում բնակվող ադրբեջանցի բլոգեր Մուրադ Գուլիևի դեմ հարուցված քրեական գործով վերջին դատական նիստը։ Դատավարությունը նախագահել է դատավոր Մահիրա Քարիմովան։

Գուլիևը հեռակա կարգով դատապարտվել է  6 տարվա ազատազրկման։ Բլոգերը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 281.1 հոդվածով (իշխանության բռնի զավթում)։

Վերջին տարիներին քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանում արտասահմանում բնակվող մի շարք բլոգերների և ակտիվիստների դեմ, որոնք դատապարտվել են հեռակա կալանքի և ազատազրկման։ Պաշտոնական մեղադրանքները ներառում են պետական ​​պաշտոնյայի օրինական պահանջներին չենթարկվելը, զանգվածային անկարգություններ և բռնություն հրահրելը, ահաբեկչության, զինված ապստամբության հրահրումը և խարդախությունը։

Ադրբեջանի իշխանությունները 2025 թվականին քրեական գործեր են հարուցել արտասահմանում բնակվող իրենց 24 քննադատների դեմ։ Տեղական դատարաններն արդեն իսկ հեռակա դատավճիռներ են կայացրել նրանցից մի քանիսի դեմ։

Եվրախորհրդարանը, անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ անող բանաձևում, նշել էր, որ իշխանությունները քրեական գործեր են հարուցել իրենց քննադատների դեմ քաղաքական պատճառներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի