Ով է 2025-ին Հայաստանի խոշոր հարկատուների չեմպիոնը

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2025 թվականին Հայաստանի հարկատուների չեմպիոնը «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն է (ապրանքանիշը՝ Mobile Centre)։ Տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում իր դիրքերը սկսեց բարելավել ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո՝ վերարտահանման շնորհիվ։ 2025-ին այն վճարել է 77,9 մլրդ դրամ հարկ՝ 2024-ի համեմատ 16,7%-ով ավելի, և 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել առաջին հորիզոնականը։ «Մոբայլ սենթր արթ»-ը պատկանում է հայտնի գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի զարմիկին՝ Արթուր Պետրոսյանին։

2-րդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է։ 2025 թվականին այն վճարել է 66,1 մլրդ դրամ հարկ․ 2024-ի համեմատ՝ 4%-ով ավելի։ Ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ի սեփականատերերը ներկայում Կարեն և Միքայել Վարդանյաններն են։ 

3-րդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է։ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող այս ընկերությունն անցած տարի, 2024-ի համեմատ, գրեթե կիսով չափ քիչ հարկ է վճարել՝ 52,2 մլրդ դրամ։ Հարկերի նվազման պատճառը, ըստ ԶՊՄԿ-ի, 2024-ին վճարված ռոյալթիի կանխավճարների վերադարձն է եղել։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ի 21,875% բաժնեմասը պատկանում է ՀՀ կառավարությանը, 11,911-ական տոկոս բաժնեմասեր ունեն Ռուսաստանի քաղաքացիներ Սվետլանա Երշովան, Միրզաազիզ Մուսախանովը, Ալեքսանդր Տրունովը, Եվգենիա Վասիլևան և Իրինա Գորշկովան։

4-րդ հորիզոնականը զբաղեցրել է իր ոլորտի մենաշնորհատեր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը ևս 2025-ին նվազեցրել է հարկերը 7,7%-ով՝ վճարելով 46,9 մլրդ դրամ։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հիշեցնենք, ռուսական «Գազպրոմ»-ի դուստր ընկերությունն է։

Խոշոր հարկատուների 5-րդ և 6-րդ տեղում բանկեր են՝ «Արդշինբանկ»-ը և «Ամերիաբանկ»-ը։ Ընդ որում, «Արդշինբանկ»-ը 2024 թվականի 42-րդ հորիզոնականից է նման առաջընթաց գրանցել՝ հարկերն ավելացնելով շուրջ 6 անգամ և բյուջե վճարելով 40,1 մլրդ դրամ։ «Ամերիաբանկ»-ը, նախորդող տարվա համեմատ, 2025-ին վճարել է 23,5%-ով ավելի կամ ընդհանուր 29 մլրդ դրամ հարկ։

2025-ի արդյունքներով՝ 7-րդ խոշոր հարկատուն «Դիջիթեյն» ընկերությունն է՝ 26,6 մլրդ դրամով։ 2024 թվականին այն 17-րդ հորիզոնականում էր և մոտ կրկնակի պակաս հարկ էր վճարել։ Ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերության սեփականատերը Վարդգես Վարդանյանն է։

Կարեն և Միքայել Վարդանյաններին պատկանող և ծխախոտ արտադրող մեկ այլ ընկերություն ևս խոշոր հարկատուների տասնյակում է՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, որը 2024 թվականի 9-րդ հորիզոնականից 2025-ին բարձրացել է 8-րդ հորիզոնական, իսկ վճարած հարկերն ավելացրել 27%-ով՝ հասցնելով ընդհանուր 25,9 մլրդ դրամի։

9-րդ տեղում «Սի Փի Էս էներջի գրուպ» ՍՊԸ-ն (CPS) է, որը թեև 2024-ի համեմատ դիրքերը 3-ով զիջել է, բայց վճարած հարկերի ծավալը պահպանել է՝ 24,8 մլրդ դրամ։ Վառելիքի շուկայի խոշոր ներկրող ու մանրածախ վաճառքով զբաղվող «Սի Փի Էս էներջի գրուպ»-ի հիմնադիրն ու սեփականատերը Աշոտ Սալազարյանն է։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը՝ 23,8 մլրդ դրամ վճարած հարկերով։ 2024-ի համեմատ՝ սա մոտ 27%-ով ավելի է։ Շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող այս ընկերության սեփականատերերը Վիգեն և Վահե Բադալյաններն են։

Ուշագրավ է, որ 2025-ին խոշոր հարկատուների առաջատար 10 ընկերությունները միասին, 2024-ի համեմատ, 3,6%-ով ավելի քիչ հարկ են վճարել, մինչդեռ բոլոր 1000 խոշոր հարկատուների վճարած ընդհանուր հարկերի ծավալն ավելացել է 9,8%-ով։

Գայանե Խաչատրյան