Խորհրդարանում հյուրընկալվել է Բուլղարիայի պատվիրակությունը

Լուրեր

28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանեւի գլխավորած պատվիրակությանը:

«Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ալխաս Ղազարյանը եւ Էսթեր Այվազյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Բուլղարիայի միջպետական հարաբերությունները՝ հիմնված բարեկամ երկու ժողովուրդների ջերմ եւ եղբայրական կապերի վրա: Ըստ նրա՝ երկկողմ արդյունավետ գործակցության զարգացմանը եւ խորացմանն առավել նպաստել են բարձրաստիճան փոխայցերը, իսկ խորհրդարանական դիվանագիտության դերն առանձնակի նշանակություն ունի: Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է արձանագրել նաեւ վերջերս երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բուլղարական կողմին երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու առաջարկ է արվել:

Նշելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության հռչակագրով նախատեսվում է նաեւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում Բուլղարիայի հետ առեւտրատնտեսական համագործակցության տեսանկյունից նոր հեռանկարներ կբացվեն: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բուլղարիայի գործընկերների դրական արձագանքը խաղաղության գործընթացին:

2026 թվականի մայիսին Երեւանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովը (COP17): Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ այս միջոցառումների շրջանակում Բուլղարիայի գործընկերներին Երեւանում հյուրընկալելու հնարավորություն կլինի:

ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանի գնահատմամբ Բուլղարիան՝ որպես բարեկամ երկիր, առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար: Բաբկեն Թունյանը եւս երախտագիտություն է հայտնել բուլղարական կողմին խաղաղության համաձայնագրի հարցում կառուցողական դիրքորոշման համար: Բարեկամական խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության պայմաններում հարեւան երկրների հետ համագործակցության խորացման կողմնակից է:

Նման այցերը նպաստում են փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում արդյունավետ եւ նպատակաուղղված համագործակցության զարգացմանը: Նման կարծիք էլ հայտնել է բարեկամական խմբի անդամ Ալխաս Ղազարյանը:

Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանեւը եւս կարեւորել է բարեկամական խմբերի մակարդակում փոխգործակցությունը, որը երկկողմ կապերի ընդլայնման արդյունավետ ազդակ է:

Քննարկվել են նաեւ տնտեսական կապերի խորացման, խորհրդարանական համանման հանձնաժողովների համագործակցության, տարբեր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու հեռանկարները:

Կարեւորվել է Սոֆիայի եւ Երեւանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, որը կնպաստի նաեւ զբոսաշրջային հաղորդակցությանը, քաղաքացիների միջանձնային շփումներին եւ բիզնեսի զարգացմանը: Ընդգծվել է բուլղարահայ համայնքի զգալի դերակատարությունը Բուլղարիայի հասարակական կյանքում եւ երկու պետությունների հարաբերությունների զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում։