Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների փաստաթուղթը 100%-ով պատրաստ է

Լուրեր

28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է, և Կիևը սպասում է դրա ստորագրման ժամանակին և վայրին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ Աբու Դաբիում Ռուսաստանի հետ շաբաթավերջին կայացած բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, գրում է Reuters-ը։

«Մեզ համար անվտանգության երաշխիքները, առաջին հերթին, Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքներն են։ Փաստաթուղթը 100%-ով պատրաստ է, և մենք սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն այն ստորագրելու ամսաթիվը և վայրը»,-  Վիլնյուս կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ այնուհետև փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ Կոնգրես և Ուկրաինայի խորհրդարան՝ վավերացման։

Ուրբաթ և շաբաթ օրերին ուկրաինացի և ռուս բանակցողներն Աբու Դաբիում անցկացրել են առաջին եռակողմ հանդիպումը ԱՄՆ միջնորդների մասնակցությամբ՝ քննարկելու գրեթե չորս տարի տևած պատերազմին վերջ դնելու՝ Վաշինգտոնի ծրագիրը, սակայն համաձայնության չեն հասել։

«[Աբու Դաբիում] քննարկվում է [ԱՄՆ] 20 կետանոց ծրագիրը և խնդրահարույց հարցերը։ Կային շատ խնդրահարույց հարցեր, բայց հիմա դրանք ավելի քիչ են»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ Մոսկվան ցանկանում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան հրաժարվի արևելյան շրջաններից, որոնք Մոսկվան չի կարողացել գրավել իր լայնածավալ ներխուժումից ի վեր, որը հանգեցրեց պատերազմին։ Սակայն Կիևը, Զելենսկիի խոսքով, չի փոխել իր դիրքորոշումը, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։

«Սրանք երկու հիմնարար տարբեր դիրքորոշումներ են՝ Ուկրաինայի և Ռուսաստանի։ Ամերիկացիները փորձում են փոխզիջում գտնել»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն փոխզիջման, այդ թվում՝ ամերիկացիները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի