Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Լուրեր

05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Factor.am-ին ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր:

Գորիսի համայնքապետի հայրը՝ Գագիկ Առուշանյանը Factor.am-ի հետ զրույցում ասել է, որ Գորիսում միջադեպը տեղի է ունեցել համայնքապետի վարորդի և նրա հորեղբոր որդու միջև ծագած վեճի հետևանքով։ Նրա խոսքով՝ որդին միջադեպի հետ կապ չունի և դեպքի պահին մարզասրահում է եղել։

«Վարորդն ու իր հորեղբոր տղան հողի հետ կապված վիճաբանություն են ունեցել, մի քանի օր առաջ էլ են վիճել։ Վարորդին կանչել ա հաշիվ պարզելու, ուզել ա նռնակը գցի վարորդի վրա, վարորդն էլ թռել ա, որ ձեռից վերցնի, հանկարծ չպայթեցնի, միասին պայթել են»,- պատմեց Առուշանյանի հայրը։ Նրա փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացին վարորդի ընկերն է։

Անի Թամրազյան