Նռնակի պայթյուն Գորիսում. կա երկու զոհ
Հասարակություն
25.01.2026 | 19:44
Այսօր զինված միջադեպ է տեղի ունեցել Գորիսում, կա զոհ: ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Factor.am-ին հայտնեց, որ նախնական տեղեկությունների համաձայն` նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր:
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ընդգծեց խոսնակը:
Մամուլը գրում է, որ միջադեպի հետևանքով սպանվածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է։ Մենք փորձեցինք կապվել Առուշանյանի հետ, բայց նա անպատասխան թողեց հեռախոսազանգերը:
Արփի Հակոբյան