«Հանրապետություն» կուսակցությունում դեռ չեն որոշել՝ ընտրություններին դաշինքո՞վ կմասնակցեն, թե՞ միայնակ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցությունը չի քննարկել՝ դաշինքո՞վ են մասնակցելու 2026-ի խորհրդարանական ընտրություններին, թե՞ միայնակ։

«Որոշում չկա այս պահին»,- Factor TV-ին հայտնեց կուսակցության անդամ Հայկ Սահակյանը։ Թեև դաշինքով մասնակցության հարց չեն քննարկել, կուսակցականն ասաց, թե որ ուժերի հետ են բացառում համագործակցությունը։

«Դաշնակցության, քոչարյանամերձ կուսակցությունների հետ բացառում ենք դաշինք կազմելը»,- ասաց Հայկ Սահակյանը։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը երեկ հայտարարեց հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին։ Նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։

Նշենք, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես»-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Կարապետյանների «Մեր ձևով» շարժումը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ «Նոր ուժ» կուսակցությամբ, «Նժար» սահմանադրական շարժումը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը։ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-ն էլ դեռ քննարկում է մասնակցության հարցը։

Արփի Հակոբյան