«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին
Հունվարի 22-ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց, որ կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը՝ նշելով, որ նախընտրական շտաբի պետ կլինի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։ Հիշեցնենք, որ կուսակցության նախագահը Արամ Սարգսյանն է։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed